ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մինչ օրս անգնահատելի ծառայություններ է մատուցում իշխանությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armenia24.info-ը գրում է.

2008թ. մարտի մեկը, շատերը համարում են նորանկախ Հայաստանի պատմության ամենադժբախտ էջը: Իրականում, ամենայն հարգանք տածելով 10 զոհերի նկատմամբ, ստիպված ենք փաստել, որ այն նորանկախ Հայաստանի պատմության ամենաբեկումնային էջն էր: Ինչու՞: Որովհետև Հայաստանի քաղաքացին սկսեց չվախենալ: Նա հասկացավ, որ այն առավելագույնը, ինչին ընդունակ է այս իշխանությունը, դա կրակելն է սեփական քաղաքացու վրա: Ցավոք, մենք չկարողացանք արժանապատվորեն օգտագործել այդ հնարավորությունը: Մարտի մեկի արդյունքում ամենաշատը շահեց մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:

Հայկական քաղաքական դաշտի ամենաճղճղան գործիչը սկանդալների կենտրոնում էր դեռ այն ժամանակ, երբ Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրն էր: 2007թ-ին, նա երազում էր դառնալ պատգամավոր և այդ նշաձողին մոտեցավ հայտնի կարգախոսներով՝ Իմփիչմենտ դաշինքով: Այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր:

2008-ին, նա համալրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շարքերը: Տեր-Պետրոսյանը նրան տվեց հարթակ, բարձրախոս, դարձրեց հանրության սիրելին: 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ նա անցավ խոհրդարան, նույն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ համամասնական ցուցակով: Սակայն ինչպես ասում են, երբեք մի թքիր այն աղբյուրի մեջ, որից խմում ես: Անհիմն մեղադրանքներ ներկայացնելով իր թիմակիցներին և մոռանալով անգամ այն հանգամանքը, որ երբ նա նստած էր Կոշի գաղութում, այդ նույն թիմակիցներն էին նրա քվեները պահում և ծեծվում Կենտրոնի տեղամասերում, Նիկոլը հեռացավ: Իր անցյալի Կոշում, սրան կտային համապատասխան բնութագիր: Դառնալով այսպես ասած անկախ պատգամավոր, նա Ազգային ժողովի ամբիոնը չէր դադարում օգտագործել, որպես սեփական փիառի միջոց, ամենաանիմաստ հարցերի շուրջ աղաղակումներ կատարելով այդ ամբիոնից:

2015-ի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, նա անգնահատելի ծառայություն մատուծեց Սերժ Սարգսյանին, հայտարարելով, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծ օրակարգ է և ինքը մտադիր չէ պայքարել այդ օրակարգի դեմ: Այստեղ դժվար է խոսել նրա քաղաքական տհասության մասին: Ինչ-ինչ, բայց ինտելեկտ և քաղաքական հոտառություն նա ունի: Ուստի չէր կարող չհասկանալ, որ պառակտելով ՈՉ-ի ճամբարը, նա ծառայություն է մատուցում իր իշխանությունը հավերժացնող Սերժ Սարգսյանին:
Սարգսյանն ինչպես ասում են լավության տակ չմնաց: Մոտեցան 2017-ի ընտրությունները, որոնք բախտորոշ եղան Հայաստանի համար: Նախ Նիկոլը բարձրախոսը ձեռքին հայտնվեց Խորենացում՝ «Սասնա ծռերի» աջակցության դիրքերից: Ի պատիվ այդ խմբավորման, նրանք ողջախոհ որոշում կայացրեցին և հրաժարավեցին Նիկոլի քաղաքական «ծառայություններից»: Սակայն դա նրան չխանգարեց, որպեսզի ընտրությունների ժամանակ կոնսոլիդացնի ծռական զանգվածի մի մասին:
Եկավ խորհրդարանական ընտրությունների նախերգանքային փուլը և Սերժ Սարգսյանը հիշեց Նիկոլի մատուցած ծառայությունը: Նա բոլոր ընդդիմադիրներից քննադատեց միայն Նիկոլին, դրանով իսկ ավելացնելով նրա ռեյտինգը, իսկ այնուհետ թույլ հարձակում արեց Արմեն Աշոտյանը՝ ուժեղ պատասխանի հնարավորություն տալով Նիկոլին ու վերջինիս դիրքերն համատեղ ամրապնդեցին: Դե իսկ լռության նախորդող գիշերը, երբ արդեն որևէ կերպ հնարավոր չէր հակադարձել, շրջանառության մեջ դրվեց զենքի հետ կապված կապիկությունը, որը կողմնորոշեց չկողմնորոշված ընդդիմադիրներին:
Իսկ ի՞նչ է անում հիմա Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարող գործիչը: Սելֆիի ձողը ձեռքին հեռարձակումներ է ունենում ֆեյսբուքում, լուրջ օրակարգ է ձևավորում փողոցների անվանափոխության և ժամացույցների ոչ ճիշտ աշխատելու շուրջ: Երբեմն-երբեմն հուզառատ ելույթներ է ունենում ԱԺ ամբիոնից և տալիս ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանին հուզող հարցեր: Իհարկե, չի մոռանում նաև, երբեմն անուղղակի գովել Կարեն Կարապետյանին:
Իսկ վերջին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, լրջագույն ծառայություն էր Սերժ Սարգսյանին, որի մասին դեռ շատ կխոսվի:
Զաբել Եսայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular