ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելքը» գնում է ինքնակործանման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Orer.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել: 

Այս առաջարկը սպասելի էր, քանի որ վերջին շրջանում դաշինքն անընդհատ ակնարկում էր այդ մասին: Իհարկե, միասնական տեսակետ չէին հայտնում, սակայն ակնհայտ էր, որ ինչ-որ գործընթաց կարող է սկսվել: Այս քայլով, դաշինքը բավականին ծանր կացության մեջ դրեց իրեն և ձևավորեց այդքան սիրելի՝ կեղծ օրակարգ: Բացատրեմ, թե ինչումն է կայանում խնդիրը: Դաշինքի առանցքային դեմքերից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, վերջերս ակնհայտ աջակցում է Կարեն Կարապետյանին: Մյուս երկուս՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը, եթե անգամ բացահայտ չեն աջակցում Սերժ Սարգսյանին, ապա գոնե ենթատեքստում դա միշտ անում են: Դաշինքի այս առաջարկի հիմքում կարող են ընկած լինել մի քանի գործոններ:

Նրանք սա անում են ինչ-որ քաղաքական քայլ կատարելու նկատառումով: Ակնհայտ է, որ Ազգային ժողովում և Երևանի Ավագանում տեղեր զբաղեցնելուց հետո նրանք որևէ լուրջ քաղաքական նախաձեռնությամբ հանդես չեն եկել, ինչը կպատշաճեր ընդդիմադիր դաշինքին: Դե իհարկե, ընթերցողը կարող է հակադարձի՝ խոսելով Երևանի փողոցների անվանափոխության, ժամացույցների սխալ աշխատելու կամ երթուղայիններում երաժշտություն հնչելու վերաբերյալ նախաձեռնություններին հղում անելով, սակայն հուշենք, որ քաղաքական առումով դրանք անլուրջ քայլեր են:

Երկրորդ պարագան, որ կարող է լինել, ապա դա հետևյալն է. դաշինքը վերջնականապես կողմնորոշվել է իր արտաքին քաղաքական գծում և հանդես է գալիս պրոարևմտյան դիրքերից: Այն, որ ԵԱՏՄ-ն մեզ մեծ հաշվով ոչինչ չի տալիս, դա գիտենք բոլորս: Սակայն ինչու՞ են նրանք այդ մասին հայտարարում հիմա: Առավել ևս, որ որքան էլ ուզենք, Հայաստանում հակառուսական ընդգծված տրամադրություններ չկան: Այս առումով, նրանք թույլ են տալիս ժամանակավրեպ կոպիտ սխալ, եթե իհարկե, հիմքում ընկած չէ այն, ինչը կներկայացնեմ հաջորդ կետում:

Այս առաջարկով նրանք կատարում են Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգը կամ անուղղակի պատվերը: Հոկտեմբերը հեռու չէ, և Եվրոպայի հետ համաձայնագրի ստորագրման ժամանակը մոտենում է: Սարգսյանը կարող է հերթական անգամ ենթարկվել ռուսական ճնշումներին և հերթական, թերևս, հազարերորդ անգամ ստախոս դուրս գալ սեփական և միջազգային հանրության առջև: Իսկ այժմ, ԱԺ-ում ունենալով նման նախագիծ, նա հնարավորություն ունի մանևորելու: Չի կարող զսպել երկու հարց միաժամանակ: Արդյունքում,  «Ելքի» նախաձեռնությունը կտապալի՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու դիմաց:

Ցանկացած հնարավոր զարգացման դեպքում էլ ակնհայտ է դառնում, որ այս դաշինքը խաղում է Սերժ Սարգսյանի համար և Սերժ Սարգսյանի կանոններով:

Կոզմաս Ալիփուխար, Orer.am, վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular