ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ական պատգամավորի պարզաբանումը՝ Արցախի անկախության ու հողերի հանձնման վերաբերյալ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման մասին, ասել էր, որ Արցախի անկախության ճանաչման դիմաց կլինեն փոխզիջումներ, սակայն՝ տարածքները հանձնելու տարբերակով: Թե կոնկրետ որ տարածքների մասին է խոսքը,

Orer.am-ը պարզեց հենց պատգամավորից.

«Խոսքը նրա մասին չէր, որ մենք պարտադիր կերպով պետք է հող հանձնենք: Մենք բոլորս էլ լավ ենք հասկանում, որ Արցախի անկախության ճանաչման դիմաց պետք է լինի փոխզիջումային տարբերակ:

Միակողմանի զիջում հնարավոր չէ, իհարկե, շատ լավ կլիներ, որ Արցախի անկախությունը ճանաչվեր ու դրա դիմաց որեւէ մեկն ակնկալիք չունենար, սակայն այսօրվա բանակցային սեղանին դրվում են տարբերակներ, որոնք որոշակի չեն, սակայն չի բացառվում, որ կլինի փոխզիջումային տարբերակ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով. «Եւ՛ իշխանությունները, եւ՛ քաղաքական գործիչները ո՛չ հողեր տվող են, ո՛չ էլ դա Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ հողեր կտա՞նք, թե՞ ոչ»:

Ինչպես նշեց պատգամավորը, փոխզիջումային տարբերակն ընդամենը բանակցային սեղանին դրվող ու դիվանագիտական հարթության մեջ լուծվող հնարավոր տարբերակներից մեկն է: Դիտարկմանը, թե արդյոք քառօրյա պատերազմը չհուշեց այն մասին, որ հարկ եղած դեպքում ողջ հայությունը մեկ մարդու պես սահմանին կկանգնի, սակայն հող չի հանձնի, ուր մնաց նման քայլի գնա խաղաղ պայմաններում, պատգամավորը պատասխանեց.

«Մենք շատ արյուն ենք թափել ու հնարավորինս պետք է պահպանենք այդ հողերը: Սակայն, որքա՞ն պետք է այս պատերազմը շարունակվի, տասնյակ տարինե՞ր: Մեր երեխաների կյանքերի գնով որքա՞ն մենք պետք է պահպանենք մեր տարածքները: Եթե Ադրբեջանը ժամանակին ընդուներ Արցախի անկախությունը, ապա այսօր նման ոտնձգություններ չէին լինի:

Անցավ 25 տարի, Ադրբեջանը տնտեսապես հզորացավ ու հարմար պահին փորձեց խնդիրը լուծել, թեկուզ մեր հասարակությունն ու բանակը պաշտպանեցին մեր սահմանները: Այսօր եւ՛ ուժով, եւ՛ դիվանագիտական հարթակում պետք է պահպանենք այն, ինչ ունենք: Մենք միայն խոսում ենք գրավելու ու ձեռք բերելու մասին, իսկ ինչո՞ւ չենք մտածում կորցնելու մասին, ի՞նչ է, սա բացառվու՞մ է»,-ասաց պատգամավորը՝ իր խոսքի ավարտին հիշեցնելով, որ միեւնույն է հարցի վերջնական որոշում կայացնողը մնում է հասարակությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular