ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆելիքս Խաչատրյանի 39-ամյակի երեկույթը, հայտնի հյուրերն ու կնոջ նվերը

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

3.33–ի երկրպագուները գիտեն, որ սեպտեմբերի 7–ը համերգի օր է. Ֆելիքս Խաչատրյանն այսպես է սիրում տոնել տարեդարձը` երգերի միջոցով էներգիա տալով ու ստանալով երկրպագուներից։ Թեև վերջին տարիներին Ֆելիքսը տարեդարձը նշում էր համերգային լռության մեջ, հուլիսի 29–ին վերադարձն ազդարարող «Դուրս ենք գալիս կուլիսից» համերգից հետո նա վերականգնել է սեպտեմբերի 7–ի ավանդական հանդիպումը։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

 

Ռեփերը երեկ դարձավ 39 տարեկան, ինչի կապակցությամբ «Կամի» բենդի հետ ներկայացավ  40-1=3.33 խորագրով համերգով։ Այս տարի սա 3.33–ի խորհրդանշական 3-րդ համերգն էր։ Համերգի ընթացքում Ֆելիքսը ելույթ ունեցավ Մարտա Կիրակոսյանի, Ավո Գևորգյանի, MonK3Y–ի, Արմանի` Սոլլոյի, Հայկ Կարապետյանի հետ։ «Կատու» երգի կատարման  ժամանակ անակնկալ բեմ բարձրացավ նաև Ռոլանդ Գասպարյանն ու միացավ կրկներգի կատարմանը։ Ֆելիքսը կատակեց, որ այս բեմելը 5000 $ արժեր։

 

Համերգը բաղկացած էր 3 բաժնից։ 3,33-ը ներկայացրեց արդեն սիրված ստեղծագործությունները հին ու նոր ալբոմներից։ Հին երգերից շատերը հնչեցին նոր գործիքավորմամբ։ 3.33–ի մյուս անդամը` A’Chilla–ն, այժմ ԱՄՆ–ում է, այդ իսկ պատճառով իրենց առաջին` «Խաչբառ» ալբոմի երգերը Ֆելիքսը ներկայացրեց միքսով` միայն իր կտորներով։

 

 

Տարեդարձի մասին խոսել Ֆելիքսը չի սիրում։ Նրա կինը` Գոհար Պարույրյանը, պատմեց, որ սիրելին չի սիրում մեծ հավաքույթներ տարեդարձի գիշերը, այդ իսկ պատճառով կեսգիշերին միայն երկուսով են նշել տոնը։ Այնուամենայնիվ, առանց հյուրերի մնալ չի ստացվել։ «Կեսգիշերին Ֆելիքսին շնորհավորելու եկավ Ավո Գևորգյանը (Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդին), սկայպով մեզ միացավ մեր ամենաընկեր Գագոն Ֆրանսիայից»,– ասաց նա, ապա հավելեց,– «Մի քանի հոգին» նախագիծ չէ, ընտանիք է։ Առաջ, երբ A’Chilla–ն ու Օլյան, Դելոն ու Ռուզանն այստեղ էին, ամեն տարի, նրանք, Ռոլանդն ու Գայուշը, Միշոն ու Սոնան, Ավոն կեսգիշերին տորթով, սալյուտներով հավաքվում էին մեր տանը, նշում էինք։ Այս տարի այդպես չարեցինք։ Նախ` մեր ընկերների կեսն էին քաղաքում, երկրորդ` Ֆելը դա այդքան էլ չի սիրում։ Ինքը սիրում է, որ կեսգիշերը հանգիստ անցնի, հետո փարթի կամ ինչ–որ բան լինի։ Ֆելիքսին ճանաչողները գիտեն, որ եթե մի բան չի ուզում, պետք չէ անել։ Նա այն տեսակը չէ, որ ասում է` չէ ու սպասում ինչ–որ բանի։ Եթե ասում է չէ, հուսով է, որ չենք  անի»։

 

Պարզվում է` ռեփերի կինն էլ փոքրիկ ուշացումով է շնորհավորել սիրելիին, քանի որ աշխատանքը վերջացրել է ուշ գիշերին և ժամը 2–ին հասել տուն։ «Տորթով գնացի տուն։ Երկուսով նշեցինք ծնունդը»,– ասաց Գոհարը։

 

Շարունակությունը՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular