ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի 5 ամենաբռնկուն նշանները

ՖՈՏՈ

Esotericblog.ru-ն գրում է, որ կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները չափազանց բռնկուն են, և նրանց հետ շփման ընթացքում հարկավոր է առավելագույնս զգույշ լինել։

Ցուլ։ Կամակոր են, անզիջում։ Երբ Ցուլերը զայրանում են, նրանցից շատ քիչ բան է կախված. նրանց պարզապես հանգստանալ է հարկավոր։ Սովորաբար նրանք առանց առիթի չեն զայրանում, և, եթե հիասթափեցնեք նրանց, նրանք կարող են սկսել վիճել ամենաբարձր տոնով։ Տանել չեն կարողանում նրանց, ովքեր հունից հանում են իրենց։

Առյուծ։ Դրամատիկ են, գերակայող, հավատացած են, որ միշտ ճիշտ են։ Բռնկուն են ու երբեք բաց չեն թողնում սկանդալներ սարքելու առիթը։ Եթե իսկապես զայրացրել եք Առյուծին, նրանք չեն վախենա վիրավորել ձեզ։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ գիտակցում են, որ սխալ են, երբեք չեն խոստովանում և երբեք առաջինը ներողություն չեն խնդրում։

Կարիճ։ Կարողանում են մարտավարական վեճի մեջ մտնել։ Նրանց հարկավոր չէ բարձրացնել ձայնը՝ հակառակորդին «կեղտի մեջ մտցնելու համար». նրանք դա կարող են անել փաստարկների միջոցով։ Կարիճները հիշաչար են, և նույնիսկ այն ժամանակ, երբ կարծում եք, թե հաշտվել եք Կարիճի հետ, իմացեք, որ նրանք ամեն ինչ հիշում են։ Հաճախ բաց առճակատման փոխարեն՝ կարող են հեռվից ծաղրի առարկա դարձնել։

Աղեղնավոր։ Նրանք սովորաբար ամենաբարի և անվնաս մարդիկ են։ Բայց եթե զայրացնեք Աղեղնավորին, նա ձեզ կասի ամեն ինչ։ Այդ դեպքում կարելի է միայն կարեկցել նրան, ով առաջացրել է Աղեղնավորի զայրույթը։ Հանգստանալուց հետո Աղեղնավորները կարող են անկեղծորեն ու հանգիստ ներողություն խնդրել սեփական պահվածքի համար։

Այծեղջյուր։ Հավաքված են, պատասխանատու։ Սովորաբար նրանցից ոչ ոք զգացմունքային բռնկումներ չի սպասում։ Բայց երբեմն կարող են լցվել զայրույթով, որը սկսում է ղեկավարել նրանց։ Այս դեպքում նրանք պատրաստ են քննադատել ամեն ինչ և բոլորին։ Երբ Այծեղջյուրները զայրանում են, հակված են բոլորին մեղադրել սեփական խնդիրների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular