ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշան

ՖՈՏՈ

Ճշմարտությունը, հնարավոր է, դժվար է ընդունել, բայց այնուամենայնիվ աչքերը փակ ապրելը նույնպես հաճելի չէ: Եղեք ուշադիր, որպեսզի ճիշտ ըմբռնեք այն պահը,երբ Ձեր ամուսինը կտարվի մեկ ուրիշով: Կան նշաններ, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ' դավաճանում է արդյոք նա Ձեզ:

Շատ է տարվել իր արտաքին տեսքով: Մենք բոլորս էլ գիտենք, որ ինչքան երկար է զույգը միասին, այնքան սիրահարներից յուրաքանչյուրն ավելի հարմարավետ է իրեն զգում մյուսի ներկայությամբ: Իդեալական տեսք ունենալու ցանկությունն անցնում է երկրորդ պլան: Եթե Ձեր ամուսինը զարմանալիորեն սկսել է հետևել իր արտաքնին, գնում է նոր ու նորաոճ հագուստ, ավելի հաճախ է օծանելիք օգտագործում, դա կարող է լինել ոչ Ձեզ համար… Հարցրեք նրան, թե ինչն է ստիպել նրան այդքան մեծ ուշադրություն դարձնել, հետևել ինքն իրեն:

Հանկարծակիորեն դառնում է նրբանկատ և ուշադիր: Հնարավոր է՝ մի փոքր տարօրինակ է հնչում: Թվում է, թե կարելի է միայն ուրախանալ, որ ամուսինն ավելի ուադիր է դարձել և ցուցադրում է իր սերը: Սակայն եթե պահվածքը հատուկ չէ Ձեր տղամարդուն, ուրեմն գործը փոքր-ինչ այլ է:Ծաղկեփնջերի անդադար հոսքը, սիրային SMS-ները, թանկարժեք ռեստորաններ այցելելը. այս բոլորը կարող են պարզապես կարմիր դրոշակ լինել: Թույլ տվեք, որ մի զույգ կոշիկը կամ նորաոճ պայուսակը փակեն Ձեր աչքերը:

Փոխվել է անկողնում: Այս նախանշանը կարող է դրսևորվել տարբեր կերպ: Կամ Ձեր զուգընկերը կորցնում է սեքսի ցանկությունը, կամ հակառակը' անդադար դրա պահանջն է զգում: Եթե ընդհանրապես դուք ակտիվ սեռական կյանք եք վարում, ապա ուշադրության պակասը կարող է լուրջ նախանշան լինել: Դա նշանակում է, որ իր ցանկությունները նա բավարարում է ոչ Ձեզ հետ: Կամ որ նրա մեղքի զգացումը ճնշում է և թույլ չի տալիս ցուցաբերել նախկին քնքշությունը: Քիչ է պատահում հակառակը, որ հանկարծ նրա մոտ կտրուկ բարձրանա սեռական ցանկությունը: Դա արդեն ինքնապաշտպանություն է և չբացահայտվելու ցանկություն:

Քննադատում է Ձեզ առանց պատճառների: Վերջին ժամանակներս նրան զայրացնո՞ւմ է այն ամենն, ինչ անում եք: Հնարավոր է՝ նաև արտաքինիդ հետ կապված նկատողություններ է անում: Եթե նա տեսարաններ է սարքում անիմաստ, անհիմն պատճառներով, քննադատում է Ձեր պահվածքը, արտաքին տեսքը, արժի լուրջ վերաբերվել այս ամենին և միջոցներ ձեռնարկել: Ձեզ մեղադրելով՝ նա մեղմացնում է իր մեղքի զգացումը… Չէ որ ստացվում է, որ Դոքւ եք պատճառը, որ նա դավաճանում է:

Ամբողջ օրը համացանցում է: Եթե Ձեր ամուսինը ամբողջ գիշերն անցկացնում է համակարգչի դիմաց, ձեռքից վայր չի դնում հեռախոսը, ապա արժի անհանգստանալ: Շատ տղամարդիկ նոր ծանոթություններ են փնտրում սոցիալական ցանցերում, չաթերի միջոցով, որոնք կարող են նաև լուրջ բնույթ ստանալ և դուրս գալ վիրտուալության սահմաններից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular