ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիեգո Կոստան կմարզվի «Չելսիի» երկրորդ կազմի հետ

ՍՊՈՐՏ

InfoSport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան շուրջ 3 ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո ժամանել է Լոնդոն,- տեղեկացնում է «Marca»-ն:

Բրազիլիա մեկնելուց առաջ իսպանացին գիտեր, որ «Չելսի» դռներն իր առջև փակ են, երբ «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղորդել էր, որ բրազիլացին չի մտնում իր ծրագրերի մեջ:

Ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել :

Հաղորդվում է, որ այժմ Կոստան որոշել է հաշտվել «Չելսիի» ղեկավարության հետ և շարունակել մարզվել Լոնդոնում, սակայն արդեն պահեստային կազմի հետ: Միաժամանակ կշարունակվեն բանակցությունները «ազնվականների» ղեկավարության հետ, որպեսզի իսպանացին կարողանա «Ատլետիկո» տեղափոխվել արդեն հունվարին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular