ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ-2018. Բրազիլիան ու Կոլումբիան հաղթողին չորոշեցին.Այլ արդյունքներ

ՍՊՈՐՏ

InfoSport.am-ը գրում է.

Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականները ոչ-ոքի են խաղացել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում:

Առաջին կեսի վերջնամասում Նեյմարի  շքեղ փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Վիլիանը:

Կոլումբացիները հաշիվը հավասարեցրել են 56-րդ րոպեին Ռադամել Ֆալկաոյի գոլի շնորհիվ, որը և ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը` 1:1:

Բրազիլիայի հավաքականը արդեն նվաճել էր ԱԱ-2018-ի ուղեգիր, իսկ կոլումբացիները մնացած 3 ուղեգրերի համար պայքարում են 6 թիմերի հետ: Այն հավաքականը, որը խմբում 5-րդ հորիզոնականը կզբաղեցնի, փլեյ-օֆի լրացուցիչ փուլ կանցկացնի:

ԱԱ-2018. Հարավամերիկյան գոտու 16-րդ տուրի արդյունքները

Կոլումբիա – Բրազիլիա՝ 1:1

Ռադամել Ֆալկաո, 56 – Վիլիան, 45+2

Արգենտինա – Վենեսուելա՝ 1:1

Մաուրո Իկարդի, 54 – Ջոն Մուրիլիո, 50

Բոլիվիա – Չիլի՝ 1:0

Խուան Կարլոս Արչե, 59 (11մ)

Հեռացում՝ Ալեխանդրո Չումասերո, 90 (Բոլիվիա)

Էկվադոր – Պերու՝ 1:2

Էներ Վալենսիա, 80 (11մ) – Էդիսոն Ֆլորես, 73, Պաուլո Հուարտադո, 76

Հեռացում՝ Կրիստիան Ռամոս, 79 (Պերու)

Պարագվայ – Ուրուգվայ՝ 1:2

Օսկար Ռոմերո, 88 – Ֆեդերիկո Վալվերդե, 76, Գուստավո Գոմես, 80 (ինքնագոլ)

 

 Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular