ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնանալու հաճույքը և դաժան պատիժները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քրիստոնեական լեգենդը պատմում է, որ Մովսեսը Աստծուց ստացավ տաս պատվիրանները, որոնց մեջ կար այսպիսի մեկը՝ մի շնացիր։ Սակայն մարդկային բնույթը հիմնված է նաև ցանկասիրության վրա։ Հեշտ չէ մերժել օրգանիզմի հիմնավորված պահանջները, առավել ևս, եթե դրանք փոխադարձ են։ Սակայն տարբեր հասարակություններում, ամենադաժան պատիժներն են սահմանել ամուսնական դավաճանություն թույլ տվածների համար։ Որոշ երկրներում, այն նույնիսկ ավելի սարսափելի է համարվել, քան մարդ սպանելը։ 

Այսպես, ասորական օրենքներով, եթե ամուսինը կնոջը բռնացնում է դավաճանության պահին, կարող է տեղում սպանել և կնոջը, և սիրեկանին, իսկ եթե նա դա չէր անում, ապա գործը հանձնվում էր դատարան։ Իսկ դատարանում, ամուսինն իրավունք ուներ պահանջել ցանկացած պատիժ։

Բավականին տաօրինակ էին հին խեթերը։ Դավաճանության մեջ կասկածվող կնոջը նրանք նետում էին ջուրը, եթե կարողանում էր լողալ ու դուրս գալ, ուրեմն մեղադրանք անհիմն էր։ Հետաքրքիր է, իսկ եթե լողալ չգիտե՞ր ու ամեն դեպքում չէր դավաճանե՞լ։

Հին եգիպտացիների, կնոջը դավաճանած տղամարդու պարագայում սահմանել էին ճիպոտի 1000 հատված, իսկ ահա կանանց դեպքում՝ կտրում էին քիթը։ Հին հույները հանում էին աչքերը, իսկ հին հռոմեացիները, քանի դեռ կայսրերի բարքերը չկային, կտրում էին քիթն ու ականջները և վտարում համայնքից։

Հին Հնդակաստանում, Մանույի օրենքներով, ամուսնուն դավաճանող կանանց նետում էին սոված շների առաջ, այդպես էին վարվում նաև Պրուսսիայում։ Սաքսոնական օրենքներով, շնացողին՝ սիրուհու հետ մեկտեղ, ողջ-ողջ թաղում էին։

Հետաքրքիր է, որ դաժանությամբ հայտնի հին Չինաստանում, այս փաստին վերաբերվում էին բավականին լիբերալ կերպով։ Նրանց ընդամենը պարտադրում էին կես տարի կատարել հարկադիր աշխատանք։

Սակայն ավելի դաժան էր իսլամական միջավայրում։ Օմար խալիֆը երդվեց, որ անձամբ Մուհամմեդի շուրթերից է լսել այն մասին, որ շնացողներին պետք է քարերով սպանել։ Հոգևորականներն առանձնապես չառարկեցին և կասկածի տակ չդրեցին խալիֆի շփումը Մուհամմեդի հետ։

Ուրախալի է, որ մենք չենք ապրում օրինակներում բերված երկրներից կամ ժամանակաշրջաններից որևէ մեկում։ Ապրեք, ինչպես ցանկանում եք, կարևոր՝ ամեն ինչ կառուցվի փոխադարձ հենքի վրա։

Հրապարակման պատրաստեց armenia24.info-ն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular