ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող մնա այնպես, ինչպես ժողովուրդը սովորել է․ Հրանտ Թոխատյանը՝ «ԵԼՔ»-ի առաջարկի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության վերջին առաջարկը՝ Երեւանի մի շարք փողոցների անվանափոխության հետ կապված, իսկական ֆուրոր առաջացրեց թե համացանցում, թե դրանից դուրս։ Մեծ մասը դեմ է «ԵԼՔ»-ի առաջարկին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Լենինգրադյան փողոցի անունը կմնա նույնը՝  ընդգծելով, որ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են եւ քույր քաղաքներ են։ Իսկ մնացած փողոցների անվանափոխության վերաբերյալ քաղաքապետը նշել էր, որ երեւանցիների կարծիքը պետք է հաշվի առնվի, օրենսդրությունը պետք է ուսումնասիրվի, թե որ փողոցները կարող են անվանակոչել եւ երբ։

ՀՀԿ խմբակցության ավագանու նախկին անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը կողմ չէ «ԵԼՔ»-ի առաջարկին եւ կարծում է, որ փողոցների անունները պետք է թողնել այնպես, ինչպես կա. «Ես կարծում եմ, որ փոխել այն, ինչ կա, պետք չէ։ Ինչ որ պետք է փոխել, փոխված ա։ Ես կարծում եմ, որ Երեւան քաղաքը ունի շատ փողոցներ, որոնք արժանի են կոչվելու շատ արժանի մարդկանց անունով, որոնք երեւելի են մեր պատմության մեջ, կան թե անցյալում, թե ժամանակակից մեր հերոսներն են։ Իհարկե, դա պետք է ապագա սերունդների համար, բայց կան այլ փողոցներ։ Մենք ունենք բավականին քանակությամբ փողոցներ, որոնք ուղղակի համարակալված են, այ, կարելի է այդ փողոցները անվանակոչել մեր հերոսների, պատմության մեջ հետք թողած մարդկանց անուններով։ Այն, ինչը կա, թող մնա այնպես, ինչպես ժողովուրդը սովորել է»։

Հարցին՝ որպես ավագանու նախկին անդամ ինչպե՞ս է գնահատում քաղաքապետարանում նոր խմբակցությունների աշխատանքը, Թոխատյանը պատասխանեց, որ հետեւում է Երեւանի զարգացմանը, ոչ թե քաղաքապետարանի աշխատանքին։

-Քաղաքապետարանն էլ նպաստում քաղաքի զարգացմանը իր գործունեությամբ։

-Ես ու դուք էլ որպես քաղաքացի, նպաստում ենք կամ չենք նպաստում մեր քաղաքի զարգացմանը։ Ցավոք սրտի, ընտրություններից հետո ես շատ քիչ եմ լինում քաղաքում, ավելի շատ նկարահանման եմ դրսում։ Միակ բանը, որ քաղաքը մաքուր է, Կենտրոնը, համենայնդեպս, մաքուր է։

-Քաղաքացիները շատ են բողոքում աղբից։

-Ես Կենտրոնում տեսնում եմ մաքրություն, գուցե Կենտրոնից ավելի վատ է վիճակը, ցավոք սրտի, Կենտրոնից քիչ եմ դուրս լինում, որովհետեւ քաղաքում եմ քիչ լինում։ Հիշեցնենք, որ «Ելք»-ն առաջարկում է Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը` Վռամշապուհ արքայի, Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի: Լենինգրադյան փողոցն առաջարկվում է անվանափոխել` ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտայից սկիզբ առնող եւ Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը` Մոնթե Մելքոնյանի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular