ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը զայրացել է Սարգսյանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Orer.am-ը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ մենք սպասում էինք հայկական կողմի մասնակցությանը ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին: Ավելին՝ արևմտամետ վերլուծաբանների մի հսկա բանակ, այս զորավարժության մասնակցության մեջ տեսնում էր հստակ կոչ Ադրբեջանին՝ հանդես բերել զսպվածություն: Իհարկե մենք չենք կիսում այդ պնդումները, սակայն զորավարժություններին մասնակցելը կարող էր լինել ինքնուրույնություն դրսևորելու դրվագ, որն Հայաստանը վաղուց չունի: Մեզանում արդեն պրակտիկա է դարձել, առանց հանրությանն իրազեկելու, մեկ գիշերում որոշումներ կայացնելը: Սակայն աբսուրդն այն է, որ մենք այդ որոշման մասին տեղեկանում ենք ոչ թե ՀՀ ՊՆ-ից, այլ հարևան երկրի՝ Վրաստանի Պաշտպանության նախարարությունից: Հայկական լրատվամիջոցներից մեկին այդ երկրի ՊՆ նախարարը հեռախոսով տեղեկացրել է, որ. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»:

Զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը։

Եթե ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները և պայմանավորվածությունները գործեին, ապա տրամաբանական կլիներ, որ հայկական կողմը խրոխտ հայտարեր, թե գործ չունի մի վայրում, որտեղ հավաքված են մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ գործող երկրներ(բացառությամբ Ադրբեջանի):

Սակայն այն հանգամանքը, որ ՀՀ ՊՆ-ն ձկան նման լուռ է, ավելին՝ հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել այս ամենը, խոսում է այն մասին, որ նրանք նույնպես վերջին պահին են տեղեկացել: Իսկ սա կարող է նշանակել միայն մեկ բան, որ Սոչիում Պուտինը զայրացել է իր կրտսեր եղբոր՝ Սերժ Ազատիչի վրա, իսկ վերջինս էլ, հերթական անգամ իր անմնացորդ նվիրվածությունն ապացուցելու համար, չի կարողացել մերժել ու ավագ եղբոր զայրույթը մերժելու համար գնացել է այս քայլին: Մեզ մնում է ցանկալ շամպայն ու պարեր՝ այս քստմնելի երկրում որոշումներ կայացնող պաշտոնյաներին:

Վեստ Սարգիս

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular