ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաիրիտի աշխատակիցների առաջարկն ընդունվեց. նորաստեղծ հանձնաժողովում նաեւ նաիրիտցիներ կլինեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանի առաջարկով Նաիրիտ գործարանի հարցրով զբաղվող նոր աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել՝ փոխնախարար Լեւոն Շահվերդյանի ղեկավարությամբ: Այդ մասին նախորդ շաբաթ ԱԺ-ում հայտարարել էր նաեւ Յոլյանը: Խմբում ընդգրկված են գործարանի նախկին ու ներկա տնօրենները, նախարարության մասնագետներ: Բանակցություններից հետո երեկ որոշում է կայացվել կատարել գործարանի աշխատակիցների պահանջը՝ աշխատանքային խմբում նաեւ գործարանի նախկին աշխատակիցներին ներառել:

Խմբում նախկին աշխատակիցներից ընդգրկվել են Արա Կարեյանը, Շավարշ Զարգարյանը, Գագիկ Ավետիսյանը, Արմեն Դեմիրճյանը եւ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

Նախարարի հետ երեկվա հանդիպման մասին խոսելով՝ Շավարշ Զարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հադիպումը տեւել է շուրջ 2,5 ժամ, քննարկել են նաեւ այլ մասնագետների ներգրավելու հարցը: Մեր հարցին, թե ո՞րն է հանձնաժողովի նպատակը՝ Զարգարյանը պատասխանեց, որ իրենք պետք է Նաիրիտի վերագործարկման մասին հիմնավորումներ, փաստարկներ ներկայացնեն:

«Մենք մտածում ենք, որ Նաիրիտը անպայման պետք է վերագործարկվի եւ կաուչուկ արտադրի: Սա է մեր գլխավոր նպատակը: Նախարարը, փոխնախարարը եւս նորմալ են տրամադրված, նրանք էլ են մտածում, որ Նաիրիտն անպայման պետք է վերագործարկվի: Եվ Կառավարությունը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որ շահեկան պայմաններ ստեղծի եւ ներդրող գտնվի: Մեզ ասացին, որ եթե մենք էլ կարողանանք ներդրողներ գտնել, շատ լավ կլինի»,- մանրամասնեց գործարանի նախկին աշխատակիցը:

Մեր դիտարկմանը, որ ամեն նախարարի փոխվելու հետ նոր հանձնաժողով է ստեղծվում՝ ինչ երաշխիք կա, որ սա հերթականը չի լինելու՝ Զարգարյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել՝ սա կլինի՞ հերթականը, թե ոչ: Նախարարը նոր է՝ ամեն դեպքում: Չես կարող մեղադրել, թե ինչու միանգամից լուծում չի տալիս: Այսօր մենք լուր ստացանք, որ նախարարն այցելել է գործարան: Նա փորձել է տեղում ծանոթանալ գործարանի վիճակին: Այնպես որ նրան էլ ժամանակ է հարկավոր խնդրին ծանոթանալու համար եւ եթե որոշ ժամանակ հետո էլ նորմալ առաջարկ չանի՝ այդ ժամանակ կարող ենք խոսել հերթականը լինելու մասին»,- ասաց Զարգարյանը:

Մեր հարցին ի պատասխան նա տեղեկացրեց նաեւ, որ 2 ամիս է տրվել, որ վերջնականապես ձեւավորվի հանձնաժողովը եւ որոշում կայացնի՝ անհրաժեշտ է վերագործարկել գործարանը, թե ոչ:

Հետաքրքրվեցինք՝ ձեւավորված խմբում կա՞ մարդ, որ համաձայն չէ վերագործարկմանը:

«Խմբում ընդգրկվածները բոլորը համակարծիք են, որ գործարանը ի վիճակի է վերագործարկվելու, աշխատելու: Մնում է ներդրողի հարցը լուծել: Կառավարությունը պետք է զբաղվի եւ գտնի մի ընկերություն, որը կզբաղվի գործարանի վերագործարկմամբ: Մինչեւ հիմա խանգարում էր այն հանգամանքը, որ փաստաթղթերը միջպետական բանկի մոտ էին: Հիմա Կառավարությունը դրանք հետ է վերցրել եւ գործարանը ըստ էության պետական է»,- պատասխանեց նա:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular