ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսին է կինը, ըստ իր ծննդյան ամսի

ՖՈՏՈ

Հունվարին ծնված կանայք ամենահամբերատարն են: Նրանք կարող են ունենալ տղամարդուն հատուկ տոկուն խառնվածք: Չեն բողոքում, նախընտրում են հպարտությամբ և ինքնուրույն հաղթահարել խնդիրները: Լավ խոհարարներ են, բայց չեն սիրում մաքրությամբ զբաղվել:

Փետրվարին ծնված կանայք համառ են և բարդ բնավորություն ունեն: Ներվային բռնկումներ են ունենում, բայց միևնույն ժամանակ բավական լավ ինքնավերահսկողություն ունեն: Երբեք չեն վախենում դժվարություններից, արագ են որոշումներ ընդունում, բայց միշտ չէ, որ դրանք ճիշտ են լինում: Վիրավորվող են և հիշաչար: Կարողանում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել, ուստի կարողանում են հաջող կարիերա ստեղծել: Շատ են սիրում երեխաներին:


Մարտ ամսին ծնված կանայք ամենազգայունն են: Շատ տպավորվող և շուտ վիրավորվող են: Այդ է պատճառը, որ շատ հաճախ համառություն են ցուցաբերում, որը, արդյունքում, հենց իրենց էլ վնասում է: Շատ կասկածամիտ են և իրենց դժբախտ են համարում: Ամաչկոտության պատճառով այս կանանց շատ դժվար է լինում հաջողության հասնել: Բնությունը նրանց օժտել է փխրունությամբ և հմայքով, դրա համար էլ միշտ ձգում են տղամարդկանց:


Ապրիլին ծնված կանայք քաջ են, հաստատուն և նպատակասլաց: Բացի այդ ողջամիտ են և պրակտիկ: Նրանք միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ուստի դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասնում են նպատակին: Չեն սիրում անկայունություն: Նրանց բանականությունը միշտ հաղթում է զգացմունքներին:


Մայիսին ծնված կանայք սիրում են իշխել, պահանջկոտ են, չզիչող և վճռական: Չեն ներում վիրավորանքները, ուստի կարող են հեշտությամբ բաժանվել ամուսնուց, թեև հետո զղջում են դրա համար: Համառ կանայք են`առաջնորդի հատկություններով, այդ պատճառով էլ նրանց համար ավելի հեշտ է ղեկավար պաշտոն ստանձնել, քան ամուսին գտնելը: Մեծ տեղ են տալիս նյութականին:


Հունիսին ծնված կանանց խառնվածքի գլխավոր գիծը զգուշությունն է: Վիրավորվող և կասկածամիտ են, բայց այնքան բարի են, որ երբեք վրեժխնդիր չեն լինի: Կոնֆլիկտներ չեն սիրում, լավ բնազդ ունեն, ինչն էլ հենց օգնում է խուսափել կոնֆլիկտներից: Նրանց արարքները կախված են տրամադրությունից:


Հուլիսին ծնվում են ամենահամեստ և ամաչկոտ կանայք: Նրանք հաճախ ապրումներ են ունենում և միշտ զբաղվում են ինքնավերլուծությամբ: Համեստ և ռոմանտիկ այս կանայք կարողանում են շատ խորը զգալ և վերապրել, սակայն երբեք դա ցույց չեն տալիս: Տունը և ընտանիքը նրանց կյանքում ամենակարևորն են:


Օգոստոսին ծնվում են ամենահպարտ և անկախ կանայք: Նրանք բարի և վեհանձն են, բայց իշխանասեր են և բնույթով լիդերներ: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Օժտված են մեծ խարիզմայով, և չնայած նրան, որ միշտ ձգում են տղամարդկանց, շատ են գնահատում ընտանեկան հարաբերությունները: Ազնիվ են, այդ պատճառով շատ հաճախ խաբնվում են:


Սեպտեմբերին ծնված կանայք բռնկվող և զգացմունքային են, աչքի են ընկնում նպատակաուղղվածությամբ և հաշվենկատությամբ: Չափազանց ինքնասեր և ժլատ են, ուստի չեն սիրում վերադարձնել պարտքերը: Սիրում են լինել ընկերախմբում, բայց միշտ հիշում են սեփական շահի մասին, խանդոտ են, անկախ: Մաքրասեր են և կարողանում են համեղ պատրաստել:


Հոկտեմբերին ծնվում են շփման մեջ պարզ, հմայիչ և սրամիտ կանայք: Պրակտիկ են, բայց ընկերների նկատմամբ անշահախնդիր և բարեհոգի: Որոշումներ ընդունում են միայն մանրազնին մտածելուց հետո: Օժտված են լավ հիշողությամբ: Նրանք սկզբունքային են և երբեք չեն ներում դավաճանությունը, թեև միշտ ձգտում են պահպանել ընտանիքը, որում մեծ մասամբ լիդերներ են: Լավ տնտեսվար են:


Նոյեմբերին ծնված կանայք հաշվենկատ, ինքնասեր և էգոիստ են: Նրանց ամուսինները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ իրենց կարծիքը հազվադեպ է հաշվի առնվելու: Խնայող են: Սիրո մեջ շատ կրքոտ են և կարողանում են ինքնամոռաց սիրել:


Դեկտեմբերին ծնված կանայք էմոցիոնալ և բռնկվող են: Հաստատուն և անվախ այս կանայք հաջողության են հասնում` հաղթահարելով ցանկացած արգելք: Շփվող են, ռոմանտիկ, լավ ընկերներ են: Խնայող չեն և բռնկվող են, ուստի ընտանեկան կյանքում հաճախ դժվարություններ են ունենում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular