ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պաշտոնապես չի հայտնել վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելու մասին. Վրաստանի ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am/Հայաստանը Վրաստանին պաշտոնապես չի հայտնել, թե ինչու է վերջին պահին հրաժարվել մասնակցել Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան։

Նշենք, որ զորավարժությունն անցկացվում է վրաց-ամերիկյան, ԱՄՆ-ի Եվրոպական և Աֆրիկյան ռազմածովային կորպուսի նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով:

Հարցին՝ իսկ մասնակցության մասին Հայաստանը պաշտոնապես հայտնե՞լ է, Կաջարավան պատասխանեց, որ պաշտոնապես մասնակցության մասին չէ խոսքը։

«Սա դասընթաց է, որին Հայաստանը ևս մասնակցելու էր պլանավորվածի համաձայն։ Սակայն զորավարժությունների սկսելու վերջին պահին հայտնել է զորավարժություններին չմասնակցելու մասին: Պատճառը մեզ համար հայտնի չէ, Վրաստանը Հայաստանի ՊՆ-ից չմասնակցելու մասին պաշտոնական պատասխան չի ստացել»,-հայտնեցին Վրաստանի ՊՆ-ից՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալ:

Նշենք, որ «Agile Spirit»-ն անցկացվում է 2011 թվականից. ի սկզբանե մասնակցել են միայն ԱՄՆ-ն և Վրաստանը: 2015 թվականից միացել են Բուլղարիան, Ռումինիան: 2016 թվականին մասնակցել են Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Լիտվան: Այս տարի մասնակցում են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի զորախմբերը:

Ի դեպ, Վրաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ընթացիկ տարվա հուլիսի 31-ի հաղորդագրության համաձայն՝ «Agile Spirit 2017» վերջին խորհրդաժողովի ժամանակ՝ նշվել են այն երկրների անունները, որոնք մասնակցելու են զորավարժություններին: Հայաստանն այդ երկրների թվում է, Ադրբեջանը՝ ոչ: Օգոստոսի 29-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի մասնակցության մասին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular