ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալը» գրանցեց նոր ակումբային ռեկորդ՝ ամառային տրանսֆերներից ստացած շահույթով

ՍՊՈՐՏ

InfoSport.am-ը գրում է.

«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ շահույթով ավարտեց ամառային տրանսֆերային պատուհանը:

Անցած մրցաշրջանում «Արքայական» ակումբը նորեկների` Տեո Էրնանդեսի և Դանի Սեբալյոսի համար ծախսել է 46,5մլն եվրո (45մլն եվրոն Վինիսիուս Ժունիորի համար կվճարվի ավելի ուշ:)

Ֆուտբոլիստների վաճառքից «Ռեալը» վաստակել է 123 մլն եվրո: Ալվարո Մորատան տեղափոխվեց «Չելսի»` 62մլն եվրոյի դիմաց, Դանիլոն` «Մանչեստեր Սիթի» 30մլն-ով, «Ռեալ Սոսյեդադը» Դիեգո Լյորենտեյի համար վճարեց 10մլն, Մարիանո Դիասը «Լիոնի» համար արժեցավ 8մլն, իսկ «Բավարիան» Խամեսի վարձակալության համար վճարեց 13մլն եվրո:

Այսպիսով «Ռեալի» ամառային տրանսֆերի շահույթը կազմում է 76,5մլն եվրո: Անցած տարի այս ցուցանիշը համեմատաբար շատ ավելի ցածր էր` 7,5 մլն:

Նախկինում նման դեպք գրանցվել էր 1998/99 մրցաշրջանում, շահույթը կազմում էր 7,4մլն եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular