ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինեդին Զիդան. Չեմ հպարտանում, որ հարվածել եմ Մատերացիին (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդ, ներկայումս «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է ֆուտբոլի պատմության ամենահիշարժան դրվագներից մեկին, երբ 2016թ. աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա-Իտալիա խաղում (1:1, 3:5` 11մ.) Զիդանը գլխով հարվածեց Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիին և հեռացվեց դաշտից: Դա Զիդանի կարիերայի վերջին խաղն էր:

«Ես դրանով չեմ հպարտացել և այժմ էլ հպարտ չեմ: Անհարմար եմ զգում երիտասարդության, մարզիչների, բոլոր մարդկանց առջև, որոնք ֆուտբոլը ձգտում են ավելի լավը դարձնել:

Սակայն դա իմ կարիերայի, իմ կյանքի մի մասն է: Որքան էլ տհաճ լինի, պետք է դա ընդունել և շարունակել կյանքը», ասել է Զիդանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular