«Փոխզիջում,պատերազմ.ամեն բանի պետք է պատրաստ լինենք». Մկրտիչ Մինասյան.տեսանյութ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Մենք ասում ենք, որ առաջին հերթին Ղարաբաղի անկախությանը պետք է ճանաչվի,այնուհետև Ադրբեջանը պետք է ԼՂՀ անկախ պետականության ճանաչումը դնի որպես առաջին խնդիր»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Հարցին, թե ՀՀԿ օրակարգի հա՞րց է դարձել փոխզիջումային տարբերակով հարցի կարգավորումը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, թե ինքը ՀՀԿ քաղխորհրդի անդամ է և քաղխորհրդում նման հարց չի քննարկվել:
«Ես նման ինֆորմացիա չունեմ։ Ինչ վերաբերում է մեր երկրի դիրքորոշմանը, ասել եմ՝ անկախ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը երբեք չի եղել, և Ղարաբաղին այլընտրանք չկա, քան անկախ պետությունն է»,-նշեց Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորը վստահեցրեց,որ ապրիլյան պատերազմից հետո նոր իրավիճակին համահունչ դիրքորոշում է փոխվել:
«Վերանայվել է, և հասկանալի է, որ ամեն ինչ պետք է անել, որ պատրաստ լինենք ցանկացած դեպքում, ադեկվատ վերաբերմունք լինի, ինչպես միջազգային կառույցների առաջարկներին, այնպես էլ, երբ թշնամին մեկ անգամ ևս ոտնձգություն անի, իրեն հստակ հակահարված տանք»,-ընդգծեց բանախոսը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում