Ակտերի փողերը վճարեմ, որ կազինոներում տանուլ տա՞ն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Հրապարակի» թղթակիցը երեւանյան տաքսիներից մեկի վարորդի հետ ուշագրավ զրույց է ունեցել: Երբ թղթակիցը մեքենայի մեջ տեսել է ճանապարհային երթեւեկության խախտումների վերաբերյալ տաքսիստի անունով ուղարկված ակտերի մեծ տրցակը եւ տարակուսել, թե, փաստորեն, շատ է խախտումներ անում, տաքսիստը պատասխանել է. «Էս ինչ ա որ, երկու էդքան էլ բագաժնիկում կա դրված»:
Նա հայտնել է, թե չի պատրաստվում վճարել խախտումների դիմաց: «Մինչեւ հիմա ինչքան վճարել եմ՝ հերիք է»,-վրդովված ասել է տաքսիստը: «Իսկ տուգանքներից չե՞ք վախենում» հարցին արձագանքել է, թե՝ ոչ. «Ինչքան ուզում ա՝ թող տույժ-տուգանք սահմանեն, մեկ ա՝ իմ անունով ոչինչ չունեմ, ի՞նչը պիտի բռնագանձեն:
Երկու հատ կաստյում ունեմ պահարանիս մեջ կախած, թող գան բռնագանձեն: Իսկի էս ավտոն էլ իմ անունով չի, ուրիշի մեքենա է, տաքսու տակ քշում եմ»,-անկեղծացել է վարորդը: Նա նաեւ բացատրել է իր խախտումները չվճարելու իրական պատճառը. «Մեկ է՝ որ վճարեմ էլ, հո բյուջե չի՞ մտնելու, թոշակները չի՞ բարձրանալու: Մոնտե Կարլոյի կազինոներում տանուլ ա տվացվելու»:
Նշենք, որ խախտումների արձանագրման կենտրոն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի անունը համառորեն կապում են Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ, թեեւ ընկերությունը բազմիցս հերքել է այդ կապը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am