ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես որոշել բնավորության գծերը՝ ըստ արտաքինի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայտնի է, որ մարդու մասին շատ բան կարող են պատմել նրա ժեստերը: Բայց և չիմանալով «ժեստերի լեզուն»՝ կարելի է բնութագրել տարբեր մարդկանց՝ ըստ իրենց արտաքին տեսքի:

Պարանոց

Պարանոցի, ուսերի, կոնքերի, աչքերի կառուցվածքի առանձնահատկությունները կարող են պատմել մարդու բնավորության և հակումների մասին: Օրինակ, կարճ պարանոցը հանդիսանում է համառության և անհեռատեսության նշան, իսկ երկար պարանոց հիմնականում ունենում են մելանխոլիկները: «Ցլային» պարանոցը վկայում է մարդու անվախության մասին: Ա՛յ, իսկ բարակ պարանոց ունեցողին կարելի է համարել ռոմանտիկ և երկչոտ մարդ:

Ուսեր

Շփվելիս անպայման ուշադրություն դարձրեք զրուցակցի ուսերի վրա: Եթե դրանք նեղ են, ուրեմն մարդը հաստատ ամաչկոտ է: Իսկ լայն ուսերը կվկայեն այն մասին, որ մարդը չափազանց խիզախ է: Լայն ուսեր ունեցող մարդիկ հաճախ վստահություն են ներշնչում:

Կոնքեր

Զանգվածային և լայն կոնքերը սովորաբար ցուցադրում են չզիջող մարդու: Կլորավուն ձևի կոնքեր ունեն փափուկ և կամազուրկ մարդիկ: Ա՛յ, իսկ նեղ և ուժեղ կոնքերն ուժեղ բնավորության և դիմացկունության նշան են:

Ճակատ

Իհարկե, մարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում մեկը մյուսի դեմքին: Դրա համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես որոշել մարդու բնավորությունը՝ ըստ նրա դիմագծերի: Եվ այսպես, խելացի մարդը տարբերվում է բարձր և մի փոքր ուռուցիկ ճակատով: Իսկ ահա նեղ ճակատ ունեցողներն առանձնանում են չափազանց դյուրաբորբոքությամբ: Եթե զրուցակցի ճակատն ունի քառակուսի ձև, ապա Դուք գործ ունեք պաթոլոգիկ ազնիվ մարդու հետ:

Հոնքեր

Մարդու բնավորության մասին կարող են պատմել նաև հոնքերը: Բարակ հոնքեր ունենում են ամբիցիոզ մարդիկ: Սերտաճած հոնքերը հաճախ հանդիսանում են դաժանության և կոպտության նշան, իսկ լայնն անկեղծության և պարզության նշան է:

Աչքեր

Խորը տեղադրված աչքերը բնութագրում են մարդկանց՝ որպես ժլատ և նախանձ: Լայն բացված աչքեր ունենում են երազող մարդիկ: Իսկ ոչ մեծ աչքեր ունեցող մարդիկ առանձնանում են ճարտասանությամբ և հետաքրքրասիրությամբ:

Քիթ

Բնավորության որոշ գծեր կարելի է բացահայտել նաև ուսումնասիրելով մարդու քթի ձևը: Այսպես, սուր և երկար քիթը խոսում է մարդու խստության և դյուրաբորբոքության մասին: Թեթևամիտ և քմահաճ մարդիկ հաճախ ունենում են մի փոքր ցցված քիթ: Ա՛յ, իսկ լայն քիթը վկայում է մարդու կոպտության մասին:

Բերան

Փոքր բերան ունեն հիմնականում թույլ բնավորության տեր մարդիկ: Եթե մարդու վերին շուրթը մի փոքր ավելի մեծ է ներքևինից, ապա նա իսկական եսասեր է: Նեղ բերանը ծածկամտության նշան է: Իսկ մի փոքր ուռած շրթունքները խոսում են մարդու խիզախության մասին:

Կզակ

Հաճախ ուժեղ մարդիկ, ովքեր ինքնուրույն հասնում են իրենց նպատակներին, ունենում են խոշոր և լավ ընդգծված կզակ: Իսկ համեստ և ոչ վստահ մարդիկ, հակառակը՝ ունենում են փոքր և ոչ արտահայտիչ կզակ:

Աղբյուր՝ 168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular