ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Beeline թիմը հաղթեց Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում Beeline–ի աշխատակիցներից կազմված թիմը հաղթեց Եվրազիա Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում։ Հաղթողների թիմը, որի մեջ ընդգրկված էին Հայաստանում Beeline–ի տեխնիկական և կոմերցիոն տնօրինության աշխատակիցներ, ներկայացրեցին BeeForce ծրագիրը. նոր լուծում ամպային տեխնոլոգիաների խաղերի ոլորտում։

Ծրագիրը նախնական փուլում հաղթել էր Digithon–ի տեղական մրցույթում, իսկ հուլիսի 10-11 Ղրղզստանում կայացած Եվրազիա Digithon-2016 միջազգային մրցույթում ճանաչվեց լավագույնը։ Այն երկրներում, որտեղ առկա է Beeline ապրանքանիշը, ընկերությունը BeeForce նախագծի հիման վրա նախատեսում է ստեղծել ծառայություն հաճախորդների համար։ Ծառայությունը հիմնված կլինի խաղային արդյունաբերությունում ամպային տեխնոլոգիաների օգտագործման վրա։

Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տևել է 24 ժամ։ Մրցույթի մրջազգային փուլում մասնակցեցին 7 թիմ՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինաից։ Այն թիմերը, որոնք հաղթել էին տեղական մրցույթներում, մրցում էին, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։

Օդանավակայանում դիմավորելով հաղթող թիմին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Շնորհակալ եմ բոլորիցդ համարձակություն, ստեղծագործական և մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար։ Մեզ համար շատ նշանակալի է առաջին թվային–մրցույթում հաղթանակը։ Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում կապի միասնական օպերատոր Beeline–ը, որն ունի ամենահարուստ պատմությունը բիզնես միավորում, վստահ գնում է առաջ դեպի թվային աշխարհ, և մենք միանշանակ կարող ենք առաջարկել ժամանակակից լուծումներ մեր հաճախորդների համար»։

Նշենք, որ Digithon–ի նպատակն է նաև նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված Ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգավմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular