ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե «Աղդամը մեր հայրենիքը չէ»՝ թքած Թալիշի վրա էլ, Լաչինի վրա էլ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վարդան Օսկանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ապրիլյան դեպքեին, թշնամու սանձարձակության պատճառներին և իշխանությունների արձագանքին և գործողություններին: Ուրախալի է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դեռ մնացել են սթափ մտածողություն ունեցող գործիչներ, որոնք փորձում են ինչ-որ բան փոխել երկրում:

Իսկապես որևէ գիտակից մարդու ուղեղում չի տեղավորվում Սերժ Սարգսյանի և նրա սպասավորների այն թեզը, թե ապրիլյան բախումների արդյունքում կորցրած մեր տարածքներն անպիտան էին և չունեին ռազմավարական նշանակություն: Նախ՝ պարզից էլ պարզ է, որ իշխանություններն ուղղակիորեն ստում են և փորձում կոծկել իրենց անհաջողությունը. Թալիշում կորցրած այդ բարձունքը կարևորագույն նշանակություն ուներ ոչ միայն գյուղի պաշտպանության համար, այլև մարտավարական առավելություն էր տալիս հայկական կողմին այդ ուղղության վրա՝ հնարավոր, իսկ այսօր նաև անխուսափելի ռազմական գործողությունների ժամանակ: Այժմ այդ առավելությունը թշնամու օգտին է:

Երկրորդն էլ՝ դա պարզապես անմարդկային է, երբ մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով դիրք են պահում, շատերը զոհվում են, իսկ վերջում «գերագույն գլխավոր հրամանատարը» հայտարարում է, թե դա անպիտան տարածք էր և կարևոր նշանակություն չուներ: Բա որ չուներ, ինչի՞ համար թույլ տվեցիք, մեր զինվորները զոհվեն: Չնայած խոսել բարձր բարոյական արժեքների ու թասիբի մասին՝ այդ մարդկանց պարագայում, փոքր-ինչ միամտություն է:

Մյուս կողմից էլ ի՞նչ կա զարմանալու. եթե «Աղդամը մեր հայրենիքը չէ»՝ թքած Թալիշի վրա էլ, Լաչինի վրա էլ, Քարվաճառի ու մնացածի: Ի՞նչ կարելի է սպասել պետական մտածողությունից զուրկ՝ պետության ղեկավարից, որի միակ գերնպատակը շատ փողն է:
Հարցն այստեղ այն է, թե ինչպես մենք պետք է լուծենք այս խնդիրը: Արդյո՞ք մեզ՝ հայերիս համար էլ Թալիշն ու Աղդամը հայրենիք չեն և մենք էլ՝ ուրանալով մեր հերոսների զոհաբերությունը, կարող ենք մեզ նման արտահայտություններ թույլ տալ և հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular