Ռոնալդուն ֆանտաստիկ գոլից հետո շրջանցեց Պելեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՍՊՈՐՏՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում երեք գոլ խփեց Ֆարերյան կղզիների թիմին (5:1):
Այժմ 32-ամյա պորտուգալացու հաշվին 78 գոլ է հավաքականի կազմում: Այս ցուցանիշով նա շրջանցեց լեգենդար Պելեին, որը Բրազիլիայի հավաքականի կազմում 77 գոլի հեղինակ է դարձել և հավասարվեց իրաքցի հարձակվող Հուսեյն Սաիդին:
Նշենք, որ սա Ռոնալդուի 48-րդ հեթ-տրիկն էր կարիերայում և 5-րդը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում: