ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դին անարգելու կասկածանքով ձերբակալվածը քաղաքապետարանի պաշտոնյա է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.

Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դին անարգելու դեպքով կասկածյալ է ձերբակալվել, ով Գյումրիի քաղաքապետարանի ՓԲ-ներից մեկի տնօրենն է:

Tert.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դին անարգելու դեպք։ Քրեական գործով երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից մեկը ձերբակալվել է։

2017թ. օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հայրը մահացել է 27.03.2013թ.: 2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Պարզվել է, որ ՓԲ ընկերության տնօրենը նշված գերեզմանի տարածքը 2016թ. հոկտեմբերին հատկացրել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։ 

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը: Պարզվել է այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։  Տարվում է քննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular