ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք. ՀՀԿ-ական պատգամավոր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

armtimes.com-ը գրում է.

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն այն տեսակետին է, որ ՌԴ-ի կողմից նոր սպառազինության պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ հուլիսի 8-ից 9-ը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Արեւմուտքին ուղղված պատասխանն է:

«ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ ՌԴ-ի տեսանկյունը համընկնում է Ադրբեջանի տեսանկյունի հետ, իրենք կողմ են խնդրի ռազմական լուծմանը»,-ասաց Ենոքյանը:

Աղասի Ենոքյանը հիշեցրեց, որ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ուելսի գագաթաժողովին էր հաջորդել, եւ այս ընթացքում բազմաթիվ կոնֆլիկտներ են սրվել ՌԴ-ի շնորհիվ, ինչպես Ուկրաինա, Սիրիա, նաեւ ապրիլին ՌԴ-ի կողմից հրահրված կոնֆլիկտ հայ-ադրբեջանական սահմանին.

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հստակ արգելափակոց դրեց, փորձում են իրենց ապահովագրել ՌԴ-ի հերթական ագրեսիայից, ՌԴ-ն ոչ բարոյական պատասխան տվեց գագաթաժողովից հետո: Տեսնում է, որ միջազգային ջանքեր են գնում կայունություն ապահովելու համար, գնաց այնտեղ, որտեղ Արեւմուտքն ավելի թույլ է, Լավրովի հայտարարությունը, որ տեսնում ենք խնդրի լուծում, իհարկե չգիտեմ՝ ինչպես են տեսնում, եթե լուծումը ՀՀ-ին հայտնի չէ: Սա ՌԴ-ի ասիմետրիկ պատասխանն է ՆԱՏՕ-ին, նա փորձում է միջազգային անվտանգությունը խառնել այնտեղ, որտեղ կարող է»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ասուլիսի մյուս բանախոս Լեռնիկ Ալեքսանյանն այն կարծիքին չէր, որ ՌԴ-ին ձեռնտու է պատերազմական վիճակը.

«Եթե մեր ռազմավարական գործընկերն է ՌԴ-ն, դա դեռ չի նշանակում, որ թշնամի պետք է լինի Ադրբեջանի համար: Կարծում եմ՝ ՌԴ-ի նպատակը միայն այն է, որ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնի, իրավիճակն է թելադրում, որ ՌԴ-ն անմիջապես ՀՀ-ի կողքին չկանգնի»,-ասաց նա:

«Ցավն այն է, որ մենք էլ ենք վարում այնպիսի քաղաքականություն, որը ձեռնտու է ՌԴ-ին»,-հակադարձեց Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետի համար մտահոգիչ է նաեւ այն, որ ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումներին ԼՂՀ ներկայացուցիչ չի մասնակցում, եւ այդ հարցը չի բարձացվում հայկական կողմից: ՀՀԿ-ական պատգամավորը մանրամասնեց՝ այն, որ արաբական հեռուստաընկերության հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այն ազդակն է, որ բանակցությունների հաջորդ փուլին ԼՂՀ ներկայացուցիչ պետք է լինի:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ակտիվ քննարկվող տարածքների զիջման խոսակցություններին, ՀՀԿ-ականի խոսքից հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ի օրակարգում կա նման հարց ավելին՝ «կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ ԼՂՀ անկախության դիմաց».

«Հնարավոր է՝ ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,-ասաց նա:

Մեր հարցին՝ չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց.

«Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջնորդվում է լոկ ռոմանտիկ պատկերացումներով, գիտեմ նաեւ էն մարդկանց, որ կամուֆլաժները հագնում են, գնում սահման: Հիմա ոնց որ թե մոդա է, որ գնանք Բաքուն գրավենք, բայց այդ հարցում պետք է օբյեկտիվ լինել՝ ամենամեծ ռոմանտիկները հայրենասերներն են եղել, բայց նրանք տանուլ են տվել»,-ասաց նա:

Աղասի Ենոքյանն էլ հավելեց, որ եթե ինչ-որ տարածքներ զիջելու դիմաց ԼՂՀ ճանաչում լինի, նման դիվանագիտական պրոցեսն ընդունելի է:

Մեր դիտարկմանը՝ մի՞թե չեք համոզվել ապրիլյան դեպքերից հետո, որ միակ հարցը, որի շուրջ միավորվում ու համախմբվում է հայ ժողովուրդը Արցախն է, արդյոք մտավախություն չկա՞, որ մինչ ՀՀԿ-ն փորձի ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, դա կլինի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, որ եթե տարածքներ հանձնելու մասին է խոսում, դա դեռ չի նշանակում, որ հայրենասեր չէ.

«Ժողովուրդը շատ բազմաշերտ է, մեր գենի մեջ նստած է, որ թուրքը մեր թշնամին է, ամենամեծ չուզողը ես եմ, որ տարածք հանձնվի, բայց եթե օրինակ Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Շուշիի արզատագրումից հետո երկրորդ կարեւոր օպերացիան Աղդամի ազատագրումն էր, որին մասնակցել են ԼՂՀ ինքնապաշտպանական բոլոր ուժերը, Աղդամի ազատագրումը սկսվել է 1993 թվականի ամռանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular