ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզում բնակիչներն աջ ու ձախ վարակվում են բրուցելոզով. արձանագրվել է 42 դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armtimes.com-ը գրում է.

Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 25-ին, armtimes.com-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 22-ամյա անասնապահ` Սերգեյ Սահակյանը վարակվել է բրուցելոզով: Վերջինս բժշկական օգնություն է ստանում Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոցում:

Այսօր armtimes.com-ը կրկին ահազանգ ստացավ, որ օգոստոսի 29-ին բրուցելոզով վարակված մեկ այլ քաղաքացի եւս ընդունվել է Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր տեղեկությունները հիվանդանոցից հաստատեցին՝ նշելով, որ վարակված քաղաքացին Շիրակի մարզի Հովիտ համայնքի 62-ամյա բնակիչ Սպարտակ Հովակիմյանն է:

Հովիտի գյուղապետ Ավետիկ Սերոբյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածված վիրուսի մասին տեղյակ է: Այն, ըստ գյուղապետի, Հովիտում առկա է արդեն 3 տարի: Այս տարիների ընթացքում բրուցելոզով վարակվել է արդեն 20 հովիտցի:

«Երեկ բրուցելոզով հիվանդ 4 հատ տավար ենք էլի մորթել, ինչքան լինում է, այդքան մորթում ենք»,- ասում է գյուղապետը եւ տեղեկացնում, որ մորթի ենթարկված կենդանու միսը հանում են վաճառքի:

Գյուղում կա 500 գլուխ խոշոր եւ 1500 գլուխ մանր եղջերավոր անասուն: Պարզվում է, որ այս տարիների ընթացքում ստուգումների ենթարկվել են միայն խոշորները, իսկ մանրերից արյան նմուշառում չի կատարվել: Հովիտի գյուղապետը, թեեւ տեղեկացրեց, որ խնդրով դիմել է գյուղատնտեսության նախարարին, որպեսզի ոչխարները եւս ստուգումների ենթարկվեն:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղից armtimes.com-ին փոխանցում են, որ այս պահին մարզում բրուցելոզով վարակված 42 անձ կա, ովքեր հիվանդությունը ձեռք են բերել 2017 թվականի մարտից մինչեւ այս պահն ընկած ժամանակահատվածը: Կառույցի համաճարակաբանը փոխանցում է նաեւ, որ հիվանդության աճը պայմանավորված է նրանով, որ տարվա այս ժամանակահատվածում շփումը կենդանիների հետ բավականին շատ է:

«Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սիմոն Պողոսյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ մարզում համաճարակ չկա, հիվանդությունը տարածված է միայն Հովիտում: Իրականացվում է համապատասխան աշխատանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular