ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն կստեղծեն լրացնելու այն բացը, որ ակտիվ քաղաքական երկխոսության բացակայության պայմաններում առաջացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները: Արտգործնախարար Ցրնադակը նշել է, որ շատ ուրախ է գլխավորելու իր երկրից Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունը և ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի այս այցը դիտարկվի որպես հստակ քայլ և ուղերձ առ այն, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Իգոր Ցրնադակը շեշտել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամական կապերը զարգացնելու համար չկա որևէ խնդիր: Նա հույս է հայտնել, որ իր այցի արդյունքներով նոր գլուխ կբացվի երկկողմ հարաբերություններում:

Նախարարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, տարբեր ուղղություններով զարգացման հեռանկարները, ինչպես նաև հետաքրքրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա վիճակով և զարգացումներով՝ ընդգծելով, որ Բոսնիա և Հերցեգովինան շարունակում է մեծ հետաքրքրությամբ հետևել տարածաշրջանի զարգացումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները:

Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular