ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի Ցինդաո քաղաքի պատվիրակության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի Ցինդաո քաղաքի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենի գլխավորած պատվիրակության հետ: Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների և 10 միջազգային կառույցների հետ: 
«Քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելու հարցում մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գործընկեր քաղաքների և միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Այս կերպ, փորձի փոխանակման միջոցով, հնարավորություն է ընձեռվում գտնել առավել արդյունավետ տարբերակներ, որոնք էլ կիրառվում են գործնականում», - նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի նաև Երևանի և Ցինդաոի միջև: Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև երկու քաղաքների միջև Մտադրությունների մասին հուշագրի ստորագրումը, որն էլ, ըստ էության, փոխշահավետ համագործակցության մեկնարկ կդառնա: 
Հաշվի առնելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև խոշոր ընկերությունների ղեկավարներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին ու նախագծերին: 
«Երևանի քաղաքապետարանն այսօր ներկայացնում է ներդրումային առաջարկ-ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը և պետք է նշեմ, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և, ըստ ամենայնի, օժանդակելու դրանց կյանքի կոչմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենն իր հերթին նկատել է, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար անչափ կարևոր է համագործակցության հարցում Ձեր պատրաստակամությունը, քանի որ քաղաքներն իսկապես ունեն համանման խնդիրներ և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության միջոցով: Ցինդաոն Չինաստանի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկն է և համոզված եմ, որ տնտեսական կապերի ամրապնդման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում կարող ենք ծավալել փոխշահավետ համագործակցություն՝ ի շահ երկու քաղաքների զարգացման», - նշել է Լիու Շենգժենը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենը ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր, ըստ որի էլ նախանշվում է երկու քաղաքների հետագա աշխատանքների ուղղվածությունը: Կողմերը պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի առաջարկություններ՝ երկու քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular