Չելյաբինսկում 36-ամյա հայ գործարար է սպանվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը հայ գործարարի է սպանել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովին:
Նախօրեին «Ստրոիտելի» փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմին՝ հրազենային վնասվածքներով:
Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքով՝ օգոստոսի 29-ին ուշ երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը մոտեցել է իր տանը և ուղղվել դեպի մուտք:
«Այդ պահին նրան անհայտ անձ է մոտեցել: Ականատեսների խոսքերով՝ տղամարդկանց միջև բարձր տոնով կարճատև զրույց է տեղի ունեցել: Այնուհետև անհայտ անձը հանել է ատրճանակը և կրակ բացել՝ արձակելով առնվազն 10 փամփուշտ»,- պատմել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Կ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձը հեռացել է դեպքի վայրից:
Նախնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը եղել է բիզնեսի պատճառով առաջացած կոնֆլիկտը: Կ. Հարությունյանը և մարդասպանը նախկինում ծանոթ են եղել: