ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 նշան, որ գտել ես այն տղամարդուն, ով պետք է ամուսինդ լինի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մի բան կա, որի հետևից բոլորս գնում ենք, մի ուժ, որը ծածկում է փողը, իշխանությունը, նույնիսկ, բանականությունը և դա է, որ մեզ թելադրում է, թե ինչ տեսակ մարդ ենք դառնում ու դա սերն է:

Սիրահարվելն ասես տուն վերդառնալը լինի. անհանգստություններդ հանդարտվում են ու դու պաշտպանված ես զգում սիրելիիդ գրկում: Երբ խորը սիրահարված ես դժվար է կյանքը առանց նրա պատկերացնել, սակայն ինչպե՞ս համոզվել, որ այդ զգացմունքը հավերժական է և ոչ թե պահի երևակայության արդյունք:

Միգուցե հնաոճ կթվա, բայց ամուսնությունը սուրբ մի բան է, որը կնքվում է ամբողջ կյանքի համար:
Ահա այն 9 նշանները, որ կհուշեն, որ գտել ես հենց այն տղամարդուն, ում հետ պետք է անցկացնես կյանքին մնացած տարիները:

1 Կարիք չունես միշտ «միացված» լինես նրա ներկայությամբ

Թե՛ լավ, թե՛ վատ օրերին նա հասկանում է, ով ես դու, ու չի սպասում, որ ինչ-որ ուրիշ մեկը լինես, այլ հենց դու: Նրա աչքերում դու յուրահատուկ ես հենց նրանվ, որ դու դու ես: Ձևացնելու կարիք չկա:
Երբ որոշ օրերին պարզապես ծուլացած ուզում ես հանգստանալ թափթփված հագուստով ու ոչինչ չխոսել, նա հասկանում է քեզ, որովհետև հենց այդտեղ՝ կողքիդ է: Դու կարող ես ազատ զգալ այնպիսին, ինչպիսին կաս, ինչ տրամադրություն էլ ունենաս, ու նա միշտ մտածում է, որ դու փայլում ես:

2 Քո երջանկությունը նրա երջանկութունն է, և հակառակը

Դու գիտես նա այն միակն է, որովհետև նա քեզ հետ այնպես է վարվում որ դու երբեք չէիր մտածի, թե դա հնարավոր է: Նա քո լավագույնն է ուզում, նույնիսկ, երբ նա դրա համար ինքն իրենով է վճարում:
Տղամարդն, ում հետ ամուսնանում ես տալիս է առանց իր եսի մասին մտածելու, որովհետև քո հետաքրքրությունները հիմա նրա հետաքրքրություններն են: Նա նույնիսկ եսասեր է զգում իրեն, երբ քեզ երես է տալիս, որովհետև դա իրեն էլ է հաճույք պատճառում:
Նա կարողանում է հավասարակշռության մեջ պահել աշխատանքում ու տանն ունեցած իր ձգտումները: Կյանքի որոշ շրջաններ կամ կարիերաներ ավելի դժվար են, քան մյուսները, սակայն նա ձև է գտնում քեզ ցույց տալու, որ չի մոռացել քո մասին:

3 Նույնիսկ ամենավատ օրվա վերջում միակ բանը, որ ուզում ես նրա հետ լինելն է

Անկախ նրանից, թե որքան ահավոր տրամադրություն ունես, դու նախընտրում ես նրա հետ լինել և ոչ թե մենակ որովհետև միշտ քեզ ավելի լավ ես զգում նրա հետ, քան առանց նրա:
Նա համբերատարությամբ լսում է քեզ: Նրա ինքնավստահությունն ու ոգևորվածությունը դրականորեն է ազդում քո ինքնավստահության ու ոգևորվածության վևա, ինչը ձեր հարաբերություններն ավելի ոգեշնչող է դարձնում: Դու ուզում ես հավերժ նրա կողքին լինել:

4 Ձգողականությունը ակնհայտ է

Ֆիզիկապես, էմոցիոնալ ու մտավոր առումներով դուք երկուսդ լիովին համատեղելի եք: Ձեր միջև քիմիան բավականաչափ ուժեղ է՝ մնացած ամեն ինչ փակելու համար: Երբեմն, թվում է, թե նա միակ կարևոր բանն է այս աշխարհում:
Նույնիսկ ամենափոքրիկ բաները, որ միասին եք անում՝ ինչպես օրինակ խանութ գնալը, ավելի յուրահատուկ մի բան է թվում, երբ նա հետդ է: Ձգողականությունն ամենուր է՝ ննջարանից մինչև ամենապլատոնական վայրեր: Դուք պարզապես չեք կարողանում ձեր ձեռքերը միմյանցից հեռու պահել:

5 Դու ուզում ես յուրաքանչյուր կենսափորձ կիսել նրա հետ

Երբ պատկերացնում ես ապագադ, նրան ես տեսնում այդտեղ: Կյանքիդ մնացած տարիները նրա հետ անցկացնելու միտքը չի վախեցնում քեզ: Հենց նրա կողքին է, որ դու քեզ ամենահարմարավետն ես զգում:
Երբ ինչ-որ զվարճալի բան է տեղի ունենում, կամ լավ նորություն ես իմանում, ցանկանում ես առաջինը նրա հետ կիսվել: Երբ սիրո մասին երգ ես լսում ռադիոյով, միանգամից նրան ես հիշում: Քեզ հետաքրքրում է նրա մասին ամեն ին՝չ ճաշից մինչև այն հաղորդումները, որ նա նայում է այս պահին հեռուստտացույցով: Ու չնայած չես ցանկանա դա ընդունել, բայց դու ավելի շատ պատրաստ ես անել այն, ինչի մասնիկը որ նա է: Հենց դա է ընկերակցությունը քեզ համար:

6 Նույն պատկերացումներն ունեք ռամանտիկ հարաբերությունների մասին

Երբեմն քեզ թվում է, թե ռոմանտիկ ինչ-որ ֆիլմում ես ու շուրջդ ինչ-որ մգական մի բան կա: Ինչպես էլ պատկերացնում ես ռոմանտիկ հարաբերությունները, լինի դա ինտիմ ընթրիք, մեքենայով ճամփորդություն և այլն, նա կիսում է քո պատկերացումները ու ամեն ինչ կանի, որ դրանք իրականություն դառնան:
Նա չի վախենում, կամ ամաչում քո առաջ բացվելուց, որովհետև վստահում է քեզ ու ցանկանում է ավելի խորը կապվել քեզ հետ: Նա միշտ քո տղամադը կլինի, սակայն նա չի վախենում ցույց տալ քեզ իր նուրբ կողմերը:

7 Դուք ավելի շատ սիրում եք, քան վիճում

Դու երբեք չես ցանկանում վիճել նրա հետ, որովհետև չափազանց շատ ես հոգ տանում ու մտածում նրա մասին՝ նրան նեղացնելու համար: Համաձայնության գալը միշտ լավագույն տարբերակն է քեզ համար, որովհետև այսպես երկուսդ էլ երջանիկ կլինեք: Իսկ օրվա վերջում չեք կարողանում երկար բարկացած մնալ միմյանց նկատմամբ:

8 Նա պարզապես չի լսում՝ նա ուշադրություն է դարձնում խոսքերիդ

Նա հասկանում է քո բառերն ու կարիքները: Նա գիտի, ինչ ես ցանկանում ասել, առանց նույնիսկ բացատրելու: Դուք օգնում եք միամյանց աճել ու դառնալ այն մարդիկ, ով ուզում եք լինել:

9 Նա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս

Թափթփված ես, բարձր ես խոսում, այնքան էլ զվարճալի չես, բայց նա սիրում է քեզ հենց դրա համար: Նա ստիպում է քեզ լավ զգալ այն բաների համար, որոնք դու հնարավոր է չես սիրում քո մեջ:

Նա իր ընկերների մոտ հպարտանում է, որ քեզ ունի: Դու էլ նմանապես, պարզապես բոլորն արդեն գիտեն, թե որքան տարված ես նրանով:

Նա ամեն ինչ գիտի քո մասին՝ թե՛ լավը, թե՛ վատը, և նա երկուսն էլ գնահատում է, որովհետև այդ ամենը քո անհատականության մասնիկն է:

Դու նրանն ես նա քոնը, ու ամեն ինչ հանկարծ այնքան խաղաղ ու հեշտ է թվում:

Աղբյուրը` pressmedia.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular