ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող ասեն` փղի միս է. ո՞ւմ է ձեռնտու փոխել փորձաքննության արդյունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Սեւաբերդ եւ Հատիս համայնքներում ձիեր էին գողացել, մորթել եւ տավարի մսի տեղ վաճառել: Անհանգստացած գյուղացիները վախենում էին մյուս անասուններին ազատ արձակել: Մեզ ահազանգած գյուղացիները պնդում էին, թե ձիու միսը վաճառել էին տավարի մսի փոխարեն 2200 դրամով, իսկ գյուղացիներն էլ այդ միսը գնել էին Գումի շուկայի դիմացի Խորենացի փողոցի 54 ա հասցեում գտնվող անհատ ձեռներեց Ալիխան Հասանյանին պատկանող մսի վաճառակետից:

Դեպքի առթիվ կատարվում էր քննություն: Պարզելու համար, թե գործն ինչ ընթացք է ստանում, կստանան վնասի փոխհատուցում, նախ զրուցեցինք Սեւաբերդ համայնքի բնակիչ Կամոյի հետ, ումից երկու ձի էին գողացել:

Կամոն մեզ ասաց, որ իրենք տեղեկություն ստանում են համայնքի ղեկավարից, տեղյակ են, որ գողին հայտնաբերել են. «էս քանի օր է` գնում եմ, քննիչը տեղում չի լինում, որ մի բան իմանանք, ասեցին, որ գողին բռնել են, 8 ժամ հետո բաց են թողել, ուզում էինք իմանալ ստորագրության դիմաց են բաց թողել, թե գումարի դիմաց: Էդ տղային ես ճանաչում եմ, մեր տուն էլ հաց է կերել: Ստեղ միայն գողին բռնելու խնդիրը չի: Մեր գնած միսը տարան փորձաքննության, բայց մենք 100% համոզված ենք, որ դա ձիու միս է, փորձաքննություն են արել, ասել են` չի համապատասխանում նույն կենդանու տեսակին, բայց մենք համոզված ենք, որ դա ձիու միս է: Չգիտեմ ում է ձեռնտու, որ գործը չբացվի:

Էդ մսից մի քանի սառնարանում պահած ունենք, Աբովյանում սննդի անվտանգության տեսչություն կա, աշխատակիցները ուզում էին միսը, որը մենք գնել էինք, շուկայից լրիվ մեր ձեռքից տանեին, որ մենք ընդհանրապես ապացույցներ չունենայինք: Մենք չտվեցինք: Ես ասում եմ, ոստիկանությանը մեր գնած մսից տվել եմ, գնացեք իրենցից վերցրեք, ասում էի, դա քիչ է: Ես փղի միս չեմ տեսել, եթե ասեն` փղի միս ա, կհավատամ, ես լավ գիտեմ ձիու միսը, կարողանում եմ տարբերել տավարի մսից: 25 օր հետո մի պայծառ առավոտ եկան ասեցին ձեր տված միսը Հասանյանի տված մսի հետ չի համապատասխանում, մենք արդեն էն գլխից գիտեինք, որ էդպես պետք է լինի: Ոստիկանությունը ասում է` շոուներ եք անում, մենք հետքի վրա ենք:

Սրանից 10 տարի առաջ ինձանից 2 հատ ձի նորից տարան, նորից հետքի վրա էինք, բայց չբացահայտեցին: Մենք հիմա ոչ միայն գողերի դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք սննդի անվտանգության տեսչության դեմ, երբ մենք բացահայտեցինք, որ տվյալ հասցեում ձիու միս են վաճառում, իրենք էլ մտածում են` ստեղ վարչություն ա, պետական աշխատավարձ են ստանում, ինչ-որ մի գյուղացի եկել ա ստեղ, ձիու միս հայտնաբերել: Ասում են` ստեղ ձիու միս չկա»: Գյուղացիները չեն հավատում սննդի անվտանգության պետական ծառայության փորձաքննության արդյունքին` ասելով, շատ հնարավոր է, որ տավարի միս տված լինեն, քանի որ փորձաքննության արդյունքում տվյալ վաճառակետում ձիու միս չի հայտնաբերվել:

Դիմեցինք սննդի անվտանգության պետական ծառայություն` պարզելու, ինչպիսին են եղել փորձաքննության արդյունքները, եւ արդյո՞ք սննդի անվտանգության աշխատակիցներն են գնացել տվյալ մսի վաճառակետից միս վերցրել, թե նրանց այդ միսը տվել են իրավապահ մարմինները:

Ստացանք հետեւյալ պատախանը. ««Հրապարակ» օրաթերթում մայիսի 25-ին հրապարակված տեղեկության հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Երևան քաղաքի Խորենացի փողոցում (հայտնի որպես Գումի շուկա) մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներում իրականացրել է դիտարկումներ:

Դիտարկման ընթացքում ձիու մսի վաճառքի դեպք չի հայտնաբերվել: Ձիերի գողության փաստով և դրանցից ստացված մսի հնարավոր իրացման խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները, որոնք էլ իրավասու են հրապարակել հավելյալ տեղեկատվություն: Այս տարածքում մսի վաճառքը մշտապես է ծառայության ուշադրության կենտրոնում, անասնահամաճարակային դիտարկումներն այստեղ պարբերական բնույթ են կրում»:

Դեպքի կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից: Այնտեղից մեզ հայտնեցին, որ գործը ուղարկվել է քննչական կոմիտե: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ փոխանցեց.

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Կոտայքի մարզային քննչական վարույթում: Քրեական գործերով ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնություն` 1993թ.-ի ծնված Երեւան քաղաքի բնակիչ է:

Ապացույցներ են ձեռք բերվել, որ այդ երկու հափշտակությունները՝ Սեւաբերդ եւ Հատիս համայնքերում, կատարվել են նրա կողմից: Որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնել նույն վարույթում եւ տվյալ անձին, հուլիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի, 2 կետով: Հարցաքննվել է, ցուցմուքներ է տվել, որ այլ վայրերից է կատարել անասունների գողություն եւ նրա ցուցմունքներում մատնանշված հանգամաքները ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»:

Նելլի ԿարապետյանՆյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular