Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Մաշտոցի պուրակում. քաղաքացու ինտիմ բնույթի լուսանկարները չհրապարակողը 600 հազար դրամ շորթելիս բռնվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության և նույն վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում մի քաղաքացուց 600 հազար դրամ շորթում կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Ա.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Հ.-ին Ֆեյսբուքով նամակ է գրել և հայտնել, որ իր մոտ կան ինտիմ բնույթի լուսանկարներ և դրանք չհրապարակելու համար պահանջել է 600 հազար դրամ։
Շարունակությունն՝ այստեղ.