ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը մենակ չթողեց ըմբշամարտի ֆեդերացիան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բոլորը հիմա ուրախանում են հայ ըմբիշ չեմպիոնների հաջողություններով: Իսկապես՝ այս օրերի գաղջ լրահոսում դժվար է հանդիպել նմանօրինակ լուրերի, որ այդչափ հանրային ցնծության կարժանանար: Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը Փարիզում անցկացվող աշխարհի առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով: Սակայն այդ երկու չեմպիոնությունները այդքան էլ հեշտ չեն տրվել: Մանավանդ, որ հաշվի առնենք ըմբշամարտի ֆեդերացիայում վերջին ամիսների փոփոխությունները:

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսին Սամվել Կարապետյանը լքեց ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը: Շատերը նշում են, որ դա կապված էր ինչ-որ քաղաքական մտայնությունների հետ: Բայց որևէ քաղաքական խնդիր չպետք է խանգարի սպորտի զարգացմանն ու մեր մարզիկների հաջողություններին:

Ըմբշամարտի ֆեդերացիան իր հովանավորության տակ վերցրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ինչ. այսօր արդեն երկու ոսկի մեդալ ունենք աշխարհի առաջնությունում: Եվ եթե օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի դեպքում չեմպիոնությունը կարող էր օրինաչափ թվալ, ապա Մաքսիմ Մանուկյանն իսկական բացահայտում էր:

Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ հովանավորում է այս կամ սպորտաձևը կամ սպորտսմեններին: Ծանրամարտի ոլորտում նրա աշխատանքի արդյունքները բազմիցս ենք տեսել: Որպես ՀԱՕԿ նախագահ նա բնականաբար զբաղվել է նաև ըմբշամարտի խնդիրներով ու նոր չէ, որ ծանոթ է այդ սպորտաձևի ու ֆեդերացիա խնդիրներին: Բայց այժմ, երբ ֆեդերացիան ու սպորտաձևը ներկայացնող մարզիկները նրա անմիջական հովանավորության և ուշադրության կենտրոնում են, արդյունքներն ավելի տեսանելի են դառնում:

 

Սարգիս Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular