ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլևս ոչ մի կասկած՝ փոփի արքան իրականում ստոր մանկապիղծ է եղել. նոր մանրամասներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

BlogNews.am-ը գրում է.

Կալիֆորնիայի ոստիկանությունը վերջապես հրապարակել է 2003թ. Ջեքսոնի տանը կատարած խուզարկության արդյունքները: Հիշեցնենք, որ Ջեքսոնի նկատմամբ այդ ժամանակ քրեական գործ էր հարուցված «մանկապղծություն» հոդվածով:

Սակայն լայն հասարակության համար գործի մանրամասներն այդպես էլ անհայտ էին մնացել, որովհետև դատական նիստերը անցկացվում էին դռնփակ կարգով, առանց մամուլի ներկայության, քանի որ դատական գործով անցնում էին անչափահասներ:

Եվ ահա վերջերս հրապարակված փաստերը միանգմայան ոչ մի կասկած չեն թողնում, որ Մայքլ Ջեքսոնն իսկապես մանկապիղծ է եղել:Դեռ շատ վաղ՝ 1993թ. մամուլում պտտվում էին լուրեր, որ Ջեքսոնն իր տանը հյուրընկալված անչափահաս տղաների (այդ թվում նաև «Տանը մենակ» ֆիլմի գլխավոր դերակատար Մակալեյ Կալկինի) հետ գրկախառնված է քնում մեկ անկողնու մեջ:

Սակայն երեխաներն այդ ժամանակ ոչ մի բանում Ջեքսոնին չէին մեղադրում: Իսկ ահա 2003թ. 13-ամյա Գավին Արվիզոն , որը Ջեքսոնի հրավերով հյուրընկալվել էր վերջինիս «Նեվերլենդ» ռանչոյում, բարձրաձայնեց տեղի ունեցածի մասին:

Տղայի պատմածներից միանգամայն պարզ էր՝ երեխայի նկատմամբ կատարվել է սեռական բռնություն: Այս մեղադրանքն ապացուցվելու դեպքում Ջեքսոնին սպառնում էր 20 տարվա ազատազրկում: Հենց այդ ժամանակ էլ Ջեքսոնը ձերբակալվեց, իսկ նրա «Նեվերլենդ» ռանչոյում կատարվեցին մասսայական խուզարկություններ:

Սակայն այդ ժամանակ խուզարկության արդյունքները չհրապարակվեցին և 2005թ. դատարանը արդարացրեց Ջեքսոնին: Եվ միայն հիմա է պարզ դառնում, որ այն ինչի համար Ջեքսոնը մեղադրվում էր՝ իրականություն է, այլ ոչ թե զրպարտանք:

Ըստ խուզարկության հրապարակված արդյունքների՝ Ջեքսոնի լոգարանում և ննջասենյակում հայտնաբերվել էին թվով յոթ խուրձ պոռնոգրաֆիկ ֆիլմերի հավաքածուներ, ինչպես նաև կասկածելի լուսանկարներ, որոնց բոլորի վրա անչափահաս կիսամերկ կամ բոլորովին մերկ տղաներ են: Սակայն ավելի սահմռկեցուցիչ էին այն լուսանկարները, որոնց վրա չափահասների մասնակցությամբ սեռական բռնության, խաթարված սեռական գործողությունների և սադոմազոխիզմի տեսարաններ էին, որոնք ըստ երևույթին օգտագործվել են երեխաներին համոզելու, քարոզելու, ինչպես նաև վախեցնելու

Եվ ահա, երբ այս բոլոր մանրամասները հյատնի են դարձել, այլևս ոչ մի կասկած չի մնում, որ Ջեքսոնը արդարացվել է ապօրինի ճանապարհով, իսկ ավելի կոնկրետ՝ ահռելի գումարների դիմաց, ինչի արդյունքում էլ նա սննկացել էր, իսկ հետո, չնայած հյուծված առողջությանը, իր ֆինանսական վիճակը բարելավելու համար համաշխարհային տուր էր նախաձեռնել, որն այդպես էլ չմեկնարկեց երգչի մահվան պատճառով:


Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular