Հիվանդ ոտքերով աշխատանքի ոտքով է գնում` խնայելով այդ 200 դրամը և ծախսելով մոտ մեկուկես ժամ ժամանակ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱվանի 4-րդ փողոցի 11 տանը վարձակալական հիմունքներով բնակվում են 50 -ամյա Անահիտ Մովսիսյանը և նրա որդին՝ 13 ամյա Արթուր Վերոնյանը: Մայրն ունի ոտքի արյունատար անոթների խցանում և ինֆակտ է տարել, իսկ որդին՝ աչքերի ամնոպիա և ներվային սթրես:
Նրանք ունեն բազմաթիվ կենցաղային և սոցիալական խնդիրներ: Բնակարանի երեք ամսվա վարձը չեն վճարել և կուտակվել դարձել է 120 000 ՀՀ դրամ, իսկ տանտերը բազմիցս զգուշացրել է, որ եթե չվճարեն, ստիպված կլինի պահանջել ազատել բնակարանը:
Արթուրը, ով սովորում է Զեյթունում գտնվող Միսակ Մանուշյանի անվան 48 ներառական կրթություն իրականացնող դպրոցի 7-րդ դասարանում` դասի չի հաճախում` ճանապարհածախս չունենալու պատճառով: Մայրը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, ամեն առավոտ մաքրություն է անում Ավանի պոլիկլինկիայի բակում, իսկ աշխատանքի ոտքով է գնում` խնայելով այդ 200 դրամը և ծախսելով մոտ մեկուկես ժամ ժամանակ:
Տան միակ եկամուտը 22.000 ՀՀ դրամ նպաստն է և հավաքարարությունից ստացած չնչին գումարը: Անահիտի ամուսինը՝ Վերոնյան Արթուրը, ով տևական ժամանակ է գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, դրամական ոչ մի օգնություն չի ցուցաբերում, կապ չկա, իսկ վերջին անգամ նա Արթուրին տվել է 1000 դրամ և այդպես էլ հեռացել: Մոր ցանկությունն այն է, որ իր երեխան քաղցած չլինի, չմրսի, իր հետ լինի ու ապրի իր հետ, կարիքը երբեք չբաժանի իր որդուց, զգա, որ անպաշտպան չէ:
Եթե կան բարեհոգի մարդիկ, ովքեր երբեք չեն զլանա օգնության ձեռք մեկնելու այս անօգնական ընտանիքին, կարող են կապ հաստատել տիկին Անահիտի հետ՝ զանգահարելով նրա հեռախոսահամարին՝ 093-53-64-55:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի