ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջուս. «Չեմ ուզում խորթ մայր լինել»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

BlogNews.am-ը գրում է.

Հունիսի 28-ին բոլորից թաքուն ամուսնացած երգչուհի Ջուսը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ու ամուսինն առայժմ առանձին են ապրելու, քանի որ իրենց բնակարանը դեռևս վերանորոգման փուլում է։

«Ամուսնացած կնոջ կարգավիճակում ինձ ավելի լավ եմ զգում։ Ես նորից ազատ եմ, ոչինչ չի փոխվել, միայն մեր սերն ամրացավ, հիմա ավելի ապահոված եմ։ Ես ավելի հանգիստ եմ, քանի որ կողքիս շատ ուժեղ տղամարդ է, որը շատ է սիրում ինձ, ես եմ շատ սիրում իրեն։ Նա ինձ հասկանում է, ես իրեն հարգում եմ և լսում։ Այն, որ Ջուսը մեկին լսում է, արդեն հետաքրքիր է. ես միշտ իմն եմ արել, բայց Վահագնին միշտ լսում եմ։ Մենք շատ նման ենք, ինքն ինչ ասում է, ինձ դուր է գալիս, և ես անում եմ»,- ասաց երգչուհին։

Ջուսը նշեց, որ հետաքրքիր չէր լինի, եթե բոլորն իմանային, որ ամուսնացել են։ «Ավելի հետաքրքիր է, որ մենք գաղտնի գնացինք զագս, գրանցեցինք մեր ամուսնությունը և բոլորի համար անակնկալ հայտարարեցինք այդ մասին։

Վահագնի որոշմամբ այդպես արեցինք»,- ասաց նա ու հավելեց, որ միայն մայրն է իմացել որոշման մասին։ Երգչուհու խոսքով՝ հարսանիք ևս անելու են. «Հարսանիքը հավաբնաբար աշնանը կլինի»։

Ինչ վերաբերում է Վահագնի երեխային՝ Ջուսը նշեց, որ նա դեռ փոքր է, դրա համար ներկա չէր իր տարեդարձի երեկույթին։ «Կարծում եմ՝ լրատվամիջոցներից արդեն գիտի, որ ամուսնացել ենք։ Հայրը պետք է խոսի հետը»,- ասաց երգչուհին, իսկ հարցին՝ չի՞ կարծում, որ ճիշտ կլիներ, եթե երեխան իրենցից իմանար այդ լուրը, պատասխանեց. «Եթե անակնկալ ենք անում, ուրեմն դա բոլորի համար է անակնկալ»։

Անդրադառնալով իր և ամուսնու դստեր հարաբերություններին՝ Ջուսը նշեց, որ իրեն խորթ մոր կարգավիճակում չի զգում. «Ավելի ճիշտ կլինի ասել՝ ընկերուհի։ Ես չեմ կարող երեխայի համար երկրորդ մայր լինել, որովհետև ինքն արդեն ունի մայր։ Սխալ կլինի, եթե ես երկրորդ մայր լինեմ։ Չեմ ուզում խորթ մայր լինել, ավելի լավ կլինի, որ ես լինեմ իր ընկերուհին»։

Երգչուհին արդեն մտածում է մայրանալու մասին։ «Արդեն ուզում ենք մեր երեխաներն էլ ունենալ, ուղղակի ուզում ենք նախ մեր տունը վերանորոգել։ Հավանաբար, մի քանի ամսից կսկենք միասին ապրել և կունենանք երեխաներ»,- ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular