ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեյմարը դատի է տալիս «Բարսելոնային»

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և նրա փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են այն հարցին, որ «Բարսելոնան» մտադիր է դատական կարգով բրազիլացուց ետ պահանջել 8,5 մլն եվրոյի պարգևավճարը:

Կատալոնական ակումբը ցանկանում է ետ վերադարձնել պարգևավճարը, որը խաղացողին վճարել էին 2016-ի սեպտեմբերին՝ նոր պայմանագիր կնքելու համար, գումարած 8,5 մլն եվրո՝ վնասների փոխհատուցման համար և պարտքը չմարելու համար 10 տոկոս:

Նեյմարի կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե դատարանում կապացուցի իր արդարացիությունը:

Իսկ Նեյմարը հայտնել է, որ «Բարսելոնան» իրեն չի վճարել պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը: Դրանք ետ ստանալու համար Նեյմարը մտադիր է դատի տալ «Բարսելոնային»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular