ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգությամբ «հայ» այն մարդը, ով կյանք է տվել այս դավաճան տականքին. լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

2-րդ օրն է ինչ համացանցը ողողված է Կիրկորովի բաքու կատարած այցի մասին լուրերով: «»

Սոցիալական ցանցերի գրեթե բոլոր հայ օգտատերեն այս օրերին հասցրել են մի լավ հայհոյել դավաճան Կիրկորովին:

Առաջարկում եմ ծանոթանալ, այն մարդուն, ով ցավոք կյանք է տվել այս տականքին…..

Բեդրոս Ֆիլիպի Կիրկորով -հայկական ծագմամբ բուլղարական, խորհրդային և ռուսական երգիչ, Բուլղարիայի և ՌԴ ժողովրդական արտիստ, Ֆիլիպ Կիրկորովի հայրը։

Բեդրոս Ֆիլիպի Կիրկորովը ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կոշկակարի ընտանիքում։ Նրա ծնողները երգել են քաղաքային երգչախմբում և փոքրիկ Բեդրոսին իրենց հետ հաճախ տարել այնտեղ։ Մանկության տարիներին Բեդրոսը ցանկացել է հաճախել պարային խմբակ, բայց բոլոր տեղերը զբաղված են եղել։ Այդպես, նա հայտնվել է երգչախմբում։ Այնտեղ մյուսներից տարբերվող ձայն ունենալու պատճառով նրան անվանում են «շեփոր»։

Բանակում Բեդրոսը երգել է ռազմական երգչախմբում։

Bedros Kirkorov

Bedros Kirkorov

Բուլղարիայում Կիրկորովին լսում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը և հրավիրում Մոսկվա, որպեսզի կարողանա ստանալ երաժշտական կրթություն։

Ներկայումս Բեդրոսը երկրորդ կնոջ՝ Լյուդմիլայի հետ ֆերմա ունի Նովգորոդում։ Հյուրախաղերում հաճախ ուղեկցում է որդուն։ Հյուրախաղերի է մեկնում նաև միայնակ, պարբերաբար հանդես գալիս նովգորոդցիների համար, մասնակցում հասարակական գործունեությունների, զբաղվում բարեգործությամբ։

Կրթությունը

17 տարեկանում ավարտել է կոշկակար-դիզայներ մասնագիտությամբ մասնագիտականBedrosKirkorovուսումնարանը։ Ավարտել է երաժշտական ուսումնարանը։ 1962 թվականին ժամանել է Մոսկվա և ընդունվել Թատերական արվեստի ռուսական համալսարանի 2-րդ կուրս։

Ընտանիքը

Հայրը —Ֆիլիպ Կիրկորով, կոշկակար

BedrosKirkorovՄայրը— Սոֆիա Կիրկորովա

Քույրը—Մարի Կիրկորովա (ծնվ. 1945), օպերային երգչուհի.։ Աշխատում է ԱՄՆ-ում, երեխաներ չունի։

Եղբայրը —Հարրի Կիրկորով (ծնվ. 1937), գործարար, երեխաներ չունի։

1964—1994 թվականներին ամուսնացած է եղել Վիկտորիա Մարկի Լիխաչյովայի հետ։

Ծանոթացել են 1964 թվականի օգոստոսի 19-ին Սոչիում ամառային թատրոնում համերգին։ Վիկտորիան մոր հետ նստած է եղել 8-րդ շարքում, որտեղ երգիչը նրան նկատել է։ Ինչպես պարզվել է՝ նրանք նաև ապրել են նույն հյուրանոցում։ Վիկտորիան մոտեցել է Բեդրոսին ինքնագրի համար

։ Նույն օրը Բեդրոսը նրան ամուսնության առաջարկ է Bedros Kirkorovարել։ Ամուսնացել են նույն տարում։

1994 թվականին Վիկտորիայի մահից հետո Բեդրոսը 3 տարի եղել է ընկճախտի մեջ, դադարել հանդես գալ համերգներով։

Որդին— Ֆիլիպ Կիրկորով (ծնվ. 30 ապրիլի 1967), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Որդուն Բեդրոսը ծննդյան տարեդարձերին, ավանդաբար, նվիրում է ձիեր։ «20 տարեկանում ես նրան նվիրեցի առաջին փոքրիկ ձին, 25-ում՝ ավելի մեծBedros Kirkorovձի, 35-ամյակին ԱՄՆ-ից բերեցի երեք բյուրեղապակյա ձի, իսկ 40-ամյակին նվիրեցի կառք, որը վարում է ասպետը։ Իսկ իմաստն այն է, որ նա ողջ կյանքը ձիու նման աշխատում է», — հարցազրույցներից մեկում նշել է Կիրկորովը։

Թոռնուհին—Ալլա-Վիկտորիա Ֆիլիպի Կիրկորովա(ծնվ. 26 նոյեմբերի 2011թ․)։

Թոռը —Մարտին Ֆիլիպի Կիրկորով (ծնվ. 29 հունիսի 2012 թ․)։
bk1997 թվականից ամուսնացած է Լյուդմիլա Սմիրնովայի հետ, ով տնտեսագիտության դոկտոր է, դասավանդում է համալսարանում։

Ծանոթացել են 1992 թվականին։ Ամուսնացել են 1997 թվականին։

Դուստրը —Քսենիա (1 սեպտեմբերի 2002 թ․), ապրել է ընդամենը 2 շաբաթ։ Ծնողների կարծիքով՝ փոքրիկը մահացել է բժշկական սխալի պատճառով։

Ստեղծագործական ուղին

BedrosKirkorovՄանկության տարիներին Բեդրոսը երգել է քաղաքային երգչախմբում։ Ուսանողական տարիներին ակտիվորեն շրջագայել է։ Մոսկվայում սովորելու տարիներին Կիրկորովը երգել է տարբեր երգչախմբերում։ Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Վառնայի օպերայի թատերախումբ։

Լ․Ուտեսովը առաջինն է առաջարկել Կիրկորովին կատարել երգերի շարք բուլղարա-խորհրդային ընկերության մասին և գրել ներածական տեքստ արտիստի նոր ծրագրի համար։ Ուտեսովի հետ հանդիպումը և նրա ղեկավարման ներքո աշխատանքը որոշիչ դեր են ունեցել երիտասարդ երգչի ստեղծագործական կյանքում։

BedrosKirkorov 40 բարեգործական հյուրախաղային համերգներից հետո հեռացել է Մոսկովյան ֆիլհարմոնիայից և աշխատանքի ընդունվել Նովգորոդում։ 1994 թվականին առաջին կնոջ մահից հետո երգիչը դադարել է ակտիվ գործունեությունը։ Կատարում է ժողովրդական, հայրենասիրական երգեր։ Կատարումների ժամանակ շատ է խոսում ընտանիքի և հայրենիքի հանդեպ սիրո կարևորության մասին։

Երգացանկը

Ձայնագրել է շուրջ 50 երգ ռադիոյում, «Մեղեդի» ստուդիայում, թողարկել 12 երգերից բաղկացած ձայնասկավառակ և 10 փոքր ձայնապնակ։ Դուետով հանդես է եկել Ֆիլիպ Կիրկորովի, Մարի Կիրկորովայի, Թամար Գվերդցիտելի, Իոսիֆ Կոբզոնի, Լիլի Իվանովայի, Բիսեր Կիրովի և այլոց հետ։Bedros Kirkorov

2011 թվականի սեպտեմբերի 2-ին Բեդրոս Կիրկորովը այցելել է Լեռնային Ղարաբաղ և ելույթ ունեցել «ԼՂՀ անկախության 20-ամյակի» առթիվ համերգին, որի համար Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից ընդգրկվել է պերսոնան նոն գրատա ցանկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular