ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չթարախակալած» ոլորտ չի մնացել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամառվա կեսին, երբ քիչ թե շատ նորմալ հանգստի հնարավորություն ունեցող հայ մարդն արձակուրդային տրամադրության մեջ է արդեն, հայրենի (ոչ բարով) կառավարությունն անակնկալ «նվեր» մատուցեց քաղծառայողներին՝ կասեցրեց սոցփաթեթով վերջիններիս հանգստի բաղադրիչը, որպես «սփոփանք» հավելելով՝ ժամանակավորապես:

Ի՞նչ է սա նշանակում: Շատ պարզ ու տխուր մի բան՝ քաղծառայողը ոչ թե ժամանակավորապես, այլ հիմնավորապես զրկվեց պետբյուջեի հաշվին մի քանի օր մարդավարի հանգստանալու արտոնությունից: Ինչո՞ւ:

Հայտնաբերված չարաշահումների պատճառով: Ավելի անհեթեթ պատճառաբանություն, մեծագույն ցանկության դեպքում իսկ, դժվար թե հնարավոր լիներ հորինել:

Փաստորեն, չարաշահողներին համարժեք պատասխանատվության ենթարկելու, նոր չարաշահումները բացառող քայլեր ձեռնարկելու փոխարեն, գործադիրը «վիրաբուժական» տարբերակն է ընտրում. հետագա բարդություններից խուսափելու համար թարախակալած եղունգի հետ հեռացնում է ամբողջ դաստակը: Մի՞թե «հանճարեղ» լուծում չէ:

Այս նույն տրամաբանությամբ՝ առաջիկայում պետք է դադարեցնել պետբյուջեի գրեթե բոլոր հոդվածների ֆինանսավորումը, քանի որ դժվար է Հայաստանում մատնացույց անել մի ոլորտ, որ «թարախակալած» չլինի, ոչ եզոպոսյան լեզվով ասած, որտեղ չարաշահումներ տեղ գտած չլինեն, այն էլ՝ խոշոր ծավալների:

Թե ինչ է սպասում պետբյուջեի մյուս հոդվածներին, կարելի է ընդամենը ենթադրել՝ աչքի առաջ ունենալով քաղծառայողների հանգիստը սոցփաթեթի շրջանակներում չֆինանսավորելու արդեն առկա փաստը:

Բանն այն է, որ սոցփաթեթն իրականում կրճատվել է ոչ թե «հայտնաբերված չարաշահումների» պատճառով (դրանք, իհարկե, կան), այլ բյուջեի մուտքերի հավաքագրմանն առնչվող մեծ դժվարությունների:

Չմոռանանք, որ վերջին երկու-երեք ամիսների մուտքերը կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն ապահովում էր հիմնականում գերվճարների հավաքագրման շնորհիվ, ինչն անվերջ շարունակվել չէր կարող: Իսկ հիմա, ինչպես ասում են, քաղում ենք այդ անպտուղ գործելաոճի դառը պտուղները:

Եվ բնավ պատահական չէ, որ եթե նախկինում, յուրաքանչյուր ամսվա սկզբին, ՊԵԿ-ը գոհունակությամբ հանդես էր գալիս նախորդ ամսվա հավաքագրված գումարների մասին հայտարարությամբ, ապա հունիս ամսվա մուտքերը մինչ օրս չեն հրապարակվել:

Այստեղ են ասել՝ բայց բան կա՞ տակը, որ հրապարակվի:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular