ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն հայ մի ապացույց է. թուրք լրագրողը փնտրել ու գտել է Ցեղասպանության մասին արխիվներում հիշատակված էրզրումցի հայ ընտանիքի ժառանգներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Tert.am/Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն, որն ավելի վաղ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ էր հրապարակել և հայտնել, որ փնտրում է փաստաթղթում հիշատակվող էրզրումցի Զարմանյանների ժառանգներին, նյութի՝ Tert.am-ում հրապարակումից հետո կարողացել է գտնել ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի ժառանգներին։ Նա նրանց գտել է Ֆրանսիայում:

Հայկական արխիվային փաստաթղթեր ուսումնասիրող և հայալեզու պատմական հեռագրերի հավաքագրմամբ զբաղվող թուրք լրագրողն օրեր առաջ Մարսելում բնակվող հայ ընտանիքից էլեկտրոնային նամակ է ստացել, որոնք հայտնել են իրենց ու արխիվային փաստաթղթում հիշատակված Գրիգոր Զարմանյանի հետ ունեցած կապի մասին:

Նշենք, որ թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում ժամանակի պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը հայտնել էր արմատներով էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանյանի՝ թուրքական պետության հրամանով աքսորվելով՝ իրաքյան Մոսուլի մոտակայքում 1916թ.-ի մարտին վախճանվելու մասին:

Էրզրումցի Զարմանյանի մահվան մասին ֆրանսերեն գրված փաստաթղթում պատրիարքը նշել է նրա կնոջ և երկու դուստրերի անունները և հայտնել նրանց երեքի՝ դեռևս ողջ լինելու մասին:

«Անկեղծ ասած՝ այն պարագայում, երբ Հայոց ցեղասպանությունից 25 տարի անց որոշ մարդիկ Եվրոպայի սրտում տեղի ունեցած Հոլոքոստի վերաբերյալ անգամ հերքող բացատրություններ են կարողանում գտնել, չգիտեմ, կա՞ մի փաստաթուղթ, որ թուրքական իշխանություններն անվերապահորեն կարող են ընդունել և չմերժել: Սակայն ինձ համար առավել կարևոր էր աշխատել Հրանտ Դինքի՝ «Ամեն հայ մի ապացույց է» սկզբունքով: Ինձ շատ ավելի հետաքրքիր է եղել ուսումնասիրել այս ամենի հետևանքները: Օրինակ՝ հենց այս ընտանիքը: Ցեղասպանությունից հետո ի՞չ եղան, ո՞ւր գնացին, իրենց կյանքն ինչպե՞ս դասավորվեց: Այժմ հույս ունեմ, որ այս ընտանիքի հետ կապ հաստատելով՝ կկարողանամ հասնել նոր մանրամասների», - պատմեց Սերդար Քորուջուն Tert.am-ի հետ զրույցում:





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular