Կնոջը սպանելու մեջ մեղադրվողն այնքան է ծեծել իր երեխաներին, որ առողջական խնդիրներ են ձեռք բերել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանն այնքան է ծեծել իր երեխաներին, որ նրանք առողջական խնդիրներ են ձեռք բերել: Այս մասին NEWS.am-ին ասաց սպանվածի եղբոր կինը՝ Լիլիթ Պետրոսյանը:
«Ծեծի հետեւաքնով տղա երեխան բազթիվ առողջական խնդիրներ ունի: Ողնաշարի, աչքերի խնդիրներ ունի: Իսկ ինքը ոչ մի բանի մասին չի մտածում»,- ասաց նա:
Լիլիթ Պետրոսյանի խոսքով՝ երեխաները պատմել են, որ հայրը շատ փոքր տարիքից անկյուն է կանգնեցրել իրենց. «Աղջիկը պատմեց, որ մի անգամ այնքան է մնացել կանգած, մինչեւ ուշքը գնացել է»:
Հիշեցնենք, որ սպանված Հեղինեի որդին ու դուստրն ապրում են նրա ծնողների եւ եղբոր ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: