ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. տանտերն իր տանը հայտնաբերել է գողերին, որոնցից մեկը դանակահարել է նրան. գողի փախուստը կասեցրել են ոստիկանները. տուժածը վիրահատարանում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:40-ի սահմաններում կրծքավանդակի և որովայնի շրջանում սուր կտրող ծակած առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 7-րդ միկրոշրջանի բնակիչ Արմեն Հակոբյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները կհետազոտեին վիրավորին, ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ նրանց տանը ավազակային հարձակում է տեղի ունենում:

Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Աբովյանի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում ժամանում են հանցագործության վայր և տեղում վնասազերծում Ա. Հակոբյանին դանակահարած կասկածյալին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Ճամբարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արա Ասատրյանն է, ով տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժին: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի գործել. ունեցել է հանցակից ընկեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ասատրյանն իր ընկերոջ հետ գողություն անելու նպատակով մտել է տուժածի բնակարան, որտեղ այդ պահին մարդ չի եղել և տուժածները վերադառնալով տուն՝ կանգնել են փաստի առաջ, և այդ ժամանակ էլ հանցագործներից մեկը դիմելէ փախուստի և իսկ Ա. Ասատրյանը դանակով հարձակվել է Ա. Հակոբյանի վրա, հարվածել, սակայն չի կարողացել ճողոպրել, քանի որ իրավապահները տաք հետքերով բռնել են նրան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular