ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ավարտվել է Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը։ Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ևս մեկ ուրախանալու ու հպարտանալու առիթ տվեց՝ միանձնյա դառնալով հաղթող։ Գրում է Chess.amշախմատային կայքը:

Երեկ կայացած վերջին 3 տուրում նա առավելության է հասել Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի է խաղացել Նակամուրայի հետ։

Արդյունքում՝ 12 միավորով (հաղթանակի համար տրվում  է 2, ոչ ոքիի համար 1 միավոր) դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։ 2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրել են Նակամուրան և Կարուանան։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվել է, իսկ մեկում խաղացել ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։

Այսօր արդեն մեկնարկելու է կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն տևելու է 2 օր և յուրաքանչյուր օր խաղացվելու է 9 տուր։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել 22։00-ից սկսած՝ այս  հղումով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular