ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղից դատարանի նախագահին այս միլիոնները՝ ապշել կարելի է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

politik.am-ը գրում է.

Հայաստանում դատավորները այն պետական պաշտոնյաներն են, որոնք ոչ մեծ աշխատավարձով կարողանում են մի քանի տարվա ընթացքում ֆանտաստիկ կարողություն դիզել: Բոլոր գիտեն և բոլորն են խոսում մեր դատական համակարգի կոռումպացվածության մասին:

Չնայած այս հանգամանքին մեր դատավորները շարունակում են հարստանալ և չբացատրել, թե որտեղից իրենց այդ գումարները:

Այս անգամ Politik.am-ի ուշադրության կենտրոնում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանն է: Նա դատարանի նախագահ է նշանակվել 2013 թվականին` Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Ըստ Բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայարցած հայտարարգրի դատարանի նախագահը մեծ կարողության է տիրապետում: Ըստ 2013 թվականին ներկայացված հայտարագրի դատավորը ունի երեք բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում: Հետաքրքիր է, որ նա 2012 թվականին ներկայացված հայտարարգում չի ներկայացրել այս բնակարանները և 2013 թվականի հայտարարգրում չի էլ ներկայացրել այս բնակարանները գնե՞լ է, թե՞ նվեր է ստացել` ինչպես մեր շատ դատավորներ:

Ըստ 2015 թվականի հայտարարգրի դատարանի նախագահի դրամական միջոցները կազմում են. 18 միլիոն 500 հազար դրամ, 245 հազար դոլար (կամ 110 միլիոն դրամ), 148 հազար եվրո (կամ մոտ 80 միլիոն դրամ): Սա այն դեպքում, երբ նա ստացել է տարեկան 8 միլիոն դրամից քիչ ավելի աշխատավարձ:

Ըստ իր նախորդ տարիների հայտարարագրերի Արմեն Դանիելյանը 2011 թվականին ունեցել է BMW X5 4.4 ավտոմեքենա և այն հարկային տարվա ավարտին վաճառել 50 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2013 թվականին ունեցել LEXUS LX 570 մակնիշի ավտոմեքենա:

Աղքատ չէ նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի կինը` Էլզա Աղաբաբյանը, նրա կարողությունը 2015 թվականին կազմել է 32 միլիոն դրամ:’
Հասկանալու համար, թե որտեղից Արմեն Դանիելյանին այս կարողությունը եկեք ուսւոմնասիրենք նրա պաշտոնական կենսագրությունը.
Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում։

1991թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որը ավարտել է 1997 թվականին՝ ստանալով տնտեսագետի որակավորում։
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Զինված ուժերում։
1998 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2002 թվականին։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար։
2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականից աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Հ.Գ. Ահա այսպես, իր ողջ գիտակցական կյանքում պետական մարմիններում աշխատած իրավաբանը, ոչ բարձր աշխատավարձով կարողացել է և ընտանիք պահել, և միլիոններ դիզել: Կարելի է խնդրել Արմեն Դանիելյանին, որպեսզի նա իր փորձով կիսվի ՀՀ մյուս քաղաքացիների հետ, եթե իհարկե իր փորձը օրինականության շրջանակում է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular