ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկավարժականի ուսանողուհին ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին. մանրամասներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան իքննչակա նբաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։

Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել նաև հնարավոր շարժառիթների վերաբերյալ մամուլի հրապարակումները։

Հարգելով ՀՀ Սահմանադրության 31-րդ և 34-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար յուրաքանչյուր անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ է մնում մշակված վարկածների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելուց:

Սակայն, միաժամանակ, կարևորելով հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին։

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։ Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։

Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հարգել անձի մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը և զերծ մնալ երիտասարդ աղջկա մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելուց՝ առանց նրա ծնողների համաձայնության:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular