ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինը կնոջը ստիպել է խմբակային սեռական հարաբերություն ունենալ սոցցանցերով ծանոթացած տղամարդկանց հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երևանի 34-ամյա բնակիչ Միքայել Եսայանը մեղադրվում է կնոջը` Սիրանույշ Ցոլակյանին (անունը փոխված է) ծեծով և բռնությամբ սեռական շահագործման ենթարկելու մեջ:

Այսպես, ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, Եսայանը կնոջը շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ Ցոլակյանի ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու համար համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն:

Մեղադրյալ Եսայանը միաժամանակ շահագրգռել է կնոջը, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարվել։ Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում կորզելով Ցոլակյանի համաձայնությունը՝ 2010թ. կեսերին Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Ակայի հետ, որի դիմաց վերջինիցս ստացել է 20.000 ՀՀ դրամ։

Իսկ այն ժամանակ, երբ Եսայանն իմացել է, որ կինն այլևս չի ցանկանում նմանատիպ հանդիպումներ ունենալ, սպառնացել է նրան առաջին անգամ խմբակային սեռական հարաբերություն ունենալու արատավորող փաստով և մայրական իրավունքներից զրկելով:

Կնոջ մոտ ստեղծված վիճակի խոցելիությունն օգտագործելով, ծեծի ենթարկելով, 2010թ. վերջերից մինչև 2013թ. հունիս ամիսը Ցոլակյանին ենթարկել է պոռնկության շահագործման: Այս կերպ Եսայանը նյութական օգուտներ է ստացել և իր անբնական կրքերին հագուրդ տվել:

Պարբերաբար, ընդհանուր մոտ 20 դեպքով, ստիպողաբար ներգրավել է նրան պատահական, ինչպես համացանցի «www.odnoklassniki.ru» և «Знакомства@та!1.ги» կայքերում ծանոթացած օգտատերերի, այնպես էլ իր ծանոթների և վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ ունենալուն, ապա նրանց կողմից վճարած գումարները տնօրինել իր հայեցողությամբ։

Բացի այդ, Միքայել Եսայանը, Գեղարքունիքի մարգի Չկալովկա գյուղում բնակվելու ժամանակահատվածում՝ 2013թ. նոյեմբերի 2-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:

Եսայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչություն: Միքայել Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 132 հոդվածի 1-ին մասով (սեռական շահագործման նպատակով` գումար վերցնել, պատժվում է ազատազրկմամբ 4 տարի ժամկետով) և 118 հոդվածով (ծեծ): Քրգործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular