ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարց.

Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ:

Պատասխան.

Ոչ, ինքնաբավարարումը վտանգավոր չէ:
Ինքնաբավարարումը (մաստուրբացիան) սեփական սեռական օրգաններին ձեռք տալու միջոցով սեքսուալ գրգռվածություն և հաճույք ստանալն է՝ սովորաբար այն հասցնելով օրգազմի (սեքսուալ հաճույքի գագաթնակետի): Սովորաբար դա արվում է հպվելով, շոյելով կամ մերսելով առնանդամը կամ ծլիկը, այնքան, մինչև օրգազմի հասցվի:

Բացի նրանից, որ այն դուրեկան է, ինքնաբավարարումը նաև լավ միջոց է հանդարտեցնելու սեքսուալ էներգիան, որը կուտակվում է ժամանակի ընթացքում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր սեռական զուգընկեր չունեն, կամ որոնք զուգընկերոջ/զուգընկերուհու հետ սեքսով չեն զբաղվում: Ինքնաբավարարումը նաև ապահով սեռական այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են խուսափել հղիությունից և սեռավարակի վտանգներից:

Նախկինում այն համարվում էր այլասերվածություն և հոգեկան հիվանդության նշան, որոշ մշակույթներում և կրոններում ինքնաբավարարումն արգելված է, կամ նույնիսկ պիտակավորված է որպես մեղք: Այդ պատճառով դա կարող է մեղքի և ամոթի զգացում առաջացնել: Սակայն ներկայումս ինքնաբավարարումը համարվում է նորմալ, առողջ սեռական գործողություն, որը հաճելի է, բավարարող, ընդունելի և ապահով: Դա սեռական հաճույք ստանալու մեկ այլ տարբերակ է և այն կարելի է անել ամբողջ կյանքի ընթացքում:

Ընդհանրապես, բժշկական ասպարեզը ինքնաբավարարումը համարում է սեքսուալության արտահայտման բնական և անվնաս ձև թե’ կանանց (աղջիկների) և թե’ տղամարդկանց համար: Դրանից ոչ ոք ֆիզիկական վնասներ չի ստանում, և ընդհանրապես, մարմնին ոչ մի վտանգավոր բան չի պատահում: Ինքնաբավարարմամբ կարելի է զբաղվել չափավոր` ամբողջ կյանքի ընթացքում, որպես նորմալ սեռական կյանքի մի մաս:

Որոշ մասնագետներ առաջարկում են, որ ինքնաբավարարումը փաստացիորեն կարող է լավացնել սեռական առողջությունն ու հարաբերությունները: Ինքնաբավարարման միջոցով քո սեփական մարմինն ուսումնասիրելով` կարող ես հասկանալ, թե ինչն է քեզ դուր գալիս և այդ մասին կարող ես կիսվել զուգընկերոջդ հետ:

Որոշ զուգընկերներ փոխադարձաբար են ինքնաբավարարվում, որպեսզի ավելի բավարարիչ սեռական հարաբերությունների նոր ձևեր հայտնագործեն և իրենց ինտիմ հարաբերություններին նոր շունչ հաղորդեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular