ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլիոնատեր դառնալու Նազարյանական բանաձևը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ եղել են առանձին մարդիկ, պետական չինովնիկներ, որոնց, չգիտես ինչ հրաշքով, միշտ հաջողվել է մնալ «ջրի երեսին». փոխվել են ժամանակները, կառավարություններն ու նախագահները, բայց այդպիսիններից և ոչ ոք չի դադարել մնալուց, ինչպես ասում են, ձիու վրա՝ շարունակելով հանդիսանալ իշխանական բուրգի անքակտելի մասնիկը:

Նման մարդկանցից մեկը, մեր իրականության պայմաններում, անշո՛ւշտ, Ռոբերտ Նազարյանն է, մարդ, ում գործունեությունը պետական համակարգում, մեղմ ասած, միշտ էլ վիճարկելի է եղել. հասարակները նրան հիմնականում մեղադրել են զանազան կոռուպցիոն գործարքների, պետական թալան իրականացնելու և նմանատիպ ոչ հաճելի բաների մեջ:

Ինչ վերաբերում է Նազարյանի անձին, ապա նշենք, որ պարզվում է՝ նա դպրոցում բացարձակ գերազանցիկ է եղել՝ ոսկե մեդալով ավարտելով Երևանի թիվ 46 դպրոցը: Սա հատուկ նրանց համար, ովքեր սովոր են դժգոհելու, թե մեզ կառավարում են ծույլիկներն ու անբանները:Աշխատանքային գործունեությունը սկսելով 1978-ին Երևանի տնաշինական կոմբինատի վարպետի աշխատանքով՝ տարեցտարի Նազարյանի գործերը լավացել են, և արդեն 1990-ին նա Երևանի քաղխորհրդի գործկոմում վարչության պետ, նախագահի տեղակալ էր աշխատում՝ պաշտոնավարելով մինչև 1997 թվականը։ Հասցրել է նաև լինել փոխնախարար: Ռոբերտ Նազարյանի կարիերայի գագաթներից մեկը նրա՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում նշանակվելը եղավ, որը, սակայն, բավական կարճաժամկետ բնույթ կրեց՝ տևելով մի քանի ամիս միայն: Նրա կյանքում իսկական նոր փուլ բացվեց 2001-ի հունվարին, երբ դարձավ Երևանի քաղաքապետ՝ պաշտոնավարելով մոտ երկու տարի՝ երկու տարի շարունակ հոգեհան անելով երևանցիներիս:

Բավական է միայն ուսումնասիրել այդ ժամանակվա մամուլը, որպեսզի պարզ դառնա, թե որքան «հոգատար» քաղաքապետ է եղել նա իր կյանքի ամենաքաղցր շրջաններից մեկում: Թեմայի մեջ խորանալիս պարզում ես, որ այդ տարիներին մարդն այս ձեռքից բաց չի թողել իրեն ընձեռնած և ոչ մի հնարավորություն՝ «լևի» եկամուտներ ստանալու համար. ասում են՝ նրա օրոք կոռուպցիան իսկական վերելք է ապրել հատկապես քաղաքապետարանում, երբ քաղաքի ամեն մի կտոր, ամեն մի քառակուսի մետր ուներ իր գինը, և մինչև համապատասխան քաղաքային վարչություններում անձը սահմանված չափի կաշառք չէր տալիս, չէր էլ կարող երազել համապատասխան «դաբրո» ստանալու մասին՝ թեկուզ պատրաստ լիներ՝ միլիարդավոր դոլարների ներդրումներ անելու քաղաքում:

Բայց Երևանի քաղաքապետի պաշտոնն այն աշխատանքը չէր, որով պետք է Նազարյանը հավերժանար հայոց պատմության փառահեղ էջերում: Քչերին է, հավանաբար, հայտնի, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն 13 տարի է, ինչ հանդիսանում է Նազարյանի նախագահության ներքո գործող պետական կառույց: Արդեն 13 տարի է, ինչ այս մարդը, միայն իր իմացած ձևերով, հոգեհան է անում մեր՝ աղքատության ճիրաններում տառապող ազգաբնակչությանը՝ մշտապես կարողանալով պատասխաններ գտնել այնպիսի հարցերի, որոնց տակից, ակնհայտորեն, ոչ բոլորին կհաջողվեր դուրս գալ:

Բոլորս ենք հիշում գրեթե համաժողովրդականի վերածված «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը, ինչպես գիտեք, ծագել էր էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված հարցից: Հիշո՞ւմ եք այդ շրջանում Նազարյանի հնչեցրած պատճառաբանությունները. մարդն առանց քաշվելու հայտարարում էր, որ ՀԷՑ-ը, էլեկտրաէներգիայի չթանկացման պարագայում, այլևս ի վիճակի չի լինելու գործել, իսկ երկրի բաշխիչ ցանցերը շուտով կքայքայվեն, ու մենք բոլորս ստիպված ենք լինելու մեր կյանքի բոլոր օրերն ապրել մոմի լույսի ներքո:

Մարդը մի ողջ ազգի փաստացի սպառնում էր մութ ու խոնավ տարիների կրկնությամբ՝ մոռանալով, սակայն, խոսել համակարգում արմատացած այն հսկայածավալ թալանի մասին, որ բնութագրական էր դրան դարձել շատ երկար տարիներ: Դե իսկ ԱԺ նազարյանական ելույթների մասին է՛լ չխոսենք. դրանք պարզապես ստիպում են մարդուն հիասթափվել կյանքից, դրանք ստիպում են առնչվել կյանքի այնպիսի մութ կողմերի հետ, որոնց մասին, սովորաբար, լռում են՝ մարդկային բարոյականության նորմերից դրդված…

Իսկ թե կոնկրետ որքան կարող է կազմել այս՝ մի շարք պատվավոր կոչումների արժանացած պետական չինովնիկի իրական ունեցվածքը, ցավոք, մնում է այդպես էլ գաղտնիք: Կարելի է ենթադրել, օրինակ, որ Նազարյանի կուտակած միլիոններն այնքան շատ են,որ ընդունակ են շարժել անգամ արաբական ամենահարուստ շեյխերի նախանձը. ինչ-ինչ, բայց ՀՀ բյուջեն այդ հնարավորությունը հաստատ ընձեռում է…
Դավիթ Բաբանով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular