ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը դեմ է Մարտի 1-ը հիշատակի օր հռչակելուն. գործադիրի պարզաբանումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության առաջիկա նիստում բացասական եզրակացություն կտրվի ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Նախագիծն ընդգրկված է Կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

««Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահա­տա­կան­ների վրա: Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վա­րույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողու­թյուն­ներ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախա­գիծը քաղաքական գնահատական է տալիս իշխա­նու­թյունների, դրա առանձին մարմինների աշ­խա­տանքին եւ արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի հա­մա­պա­տասխանում այն օրենքի տրա­մա­բանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել: Նախագծում կիրառվում է նաև «պետական ահաբեկչություն» հասկացությունը, որը նա­խա­տեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ելնելով շարադրվածից, Հա­յաս­տանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը գտնում է, որ նախագծի ընդունման հիմքերը բացակայում են և դեմ է ներ­կա­­յաց­ված օրենքի նախագծի ընդունմանը»,- ասվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված պատասխանի նախագծում, որ տեղադրված է Կառավարության կայքում:

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծով առաջարկվում է 2008 թվականի մարտի 1-ը նշել զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:

Նախագծում նշվում է, որ 2008թ. Մարտի 1-ը դարձավ նախորդ նախագահական ընտրություններից հետո պետական ահաբեկչական դրսեւորումների (այդ թվում 2004թ.) գագաթնակետը: «2008 թվականի մարտի 1-ին Երեւանում խաղաղ ցուցարարների նկատամամբ կիրառվեց բանակն ու ոստիկանության զորքերի տորաբաժանումները. արդյունքում առնվազն 10 մարդ սպանվեց՝ այդ թվում երկու զինծառայող, հարյուրավոր քաղաքացիներ ստացան հրազենային, բեկորային եւ այլ մարմնական վնասվածքներ։ Մինչեւ օրս չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն կանչվել այդ սպանությունները կատարած անձինք: Պատասխանատվության չեն կանչվել նաեւ տասնյակ հարյուրավոր քաղաքացիներին մարմնական վնաս պատճառած անձիք»,- մասնավորապես նշվում է 4 պատգամավորների հեղինակած նախագծում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular