ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների բնավորության լուսավոր և մութ կողմերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Marketium.ru կայքը գրում է, որ յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է։ Բոլորս էլ բնավորության որոշակի գծեր ունենք, որոնք հիմնականում բնորոշ են նաև այն կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին, որին պատկանում ենք։ Կայքը ներկայացրել է կենդանակերպի նշանների ներկայացուցիչների բնավորության լուսավոր և մութ կողմերը։

Խոյ։ Կարելի է պարզապես նախանձել Խոյի լավատեսւթյանը։ Խոյերն անկախ են, ժպտերես։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի բնավորության մութ կողմը բռնկուն լինելն է։ Եթե Խոյերի մոտ որևէ բան դուրս է եկել վերահսկողությունից, զգուշացեք։

Ցուլ։ Կենդանակերպի նշանների շարքում չեք կարող գտնել ավելի նվիրված ընկերոջ, քան Ցուլն է։ Եթե ընկերություն եք անում Ցուլի հետ, կարող եք վստահ լինել, որ նա ոչ մի դեպքում չի դավաճանի։ Նրանց հեշտությամբ կարող եք վստահել ցանկացած գաղտնիք։ Ցուլերի բնավորության մութ կողմն այն, որ նրանք ինքնասիրահարված են։ Երբեմն նա վերածվում է իսկական նարցիսի, ում հետ շփվելու ցանկությունն անհետանում է։

Երկվորյակներ։ Երկվորյակները լի են էներգիայով։ Շատերն են զարմանում, թե որտեղից Երկվորյակներին այդքան ուժ աշխատելու, ընտանիքի և զվարճանալու համար։ Երբ մյուսներն այլևս ուժ չունեն, Երկվորյակները պատրաստ են շարունակել նոր բարձունքների նվաճումը։ Երկվորյակների բնավորության մութ կողմը բամբասանքի հակումն է։ Նրանք ոչ միայն սիրում են բամբասանք լսել, այլ հաճախ դրանք տարածողներից մեկն են լինում։ Սիրում են փորփրել ուրիշների կեղտոտ սպիտակեղենը և դրանից հաճույք են ստանում։

Խեցգետին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իսկական մայրիկներ են։ Հոգ են տանում բոլորի մասին։ Անկեղծորեն անհանգստանում են, երբ մարդիկ խնդիրներ են ունենում։ Խեցգետինների բնավորության մութ կողմն ավելորդ զգացմունքայնությունն է։

Առյուծ։ Խարիզմատիկ են։ Այն տեղը, ուր գտնվում է Առյուծը, լցվում է լույսով։ Բնավորության մութ կողմն իմպուլսները վերահսկելու անկարողությունն է։ Դա նրան երբեմն լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում։

Կույս։ Շնորհալի են։ Նրանց հաջողություն է սպասվում բոլոր ոլորտներում։ Ցանկացած նախագիծ հաջողում է, եթե դրա իրականացմանը մասնակցում է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը։ Բնավորության մութ կողմն ինքնաքննադատությունն է։ Ավելորդ պահանջկոտությունը մի կողմից՝ օգնում է նրանց հաջողության հասնել, մյուս կողմից՝ մշտական ինքնաքննադատության արդյունքում նրանք կարող են դադարել գործել։

Կշեռք։ Կարողանում են ամեն ինչ դնել իր տեղը։ Որևէ մեկը չի կարող այդպես բացատրել բոլոր կողմ և դեմ տեսակետները, ինչպես Կշեռքը։ Այդ պատճառով Կշեռքի շրջապատում մշտապես շատ մարդիկ կան, ովքեր հույս ունեն արժեքավոր խորհուրդներ ստանալ։ Բնավորության մութ կողմը վճռականության բացակայությունն է։ Կշեռքները երկար տարակուսում են որոշումներ կայացնելիս։ Ժամերով մտածում են բոլոր թեր և դեմ կողմերի մասին, բայց այդպես էլ չեն գտնում մի որոշում, որը բավարարում է նրանց։

Կարիճ։ Կրքոտ են։ Ամբողջ սրտով տրվում են ոչ միայն սիրուն, այլև սիրելի աշխատանքին։ Կարիճների աչքերում երևացող կրակը շատերին է քայլերի դրդում։ Բնավորության մութ կողմն այն է, որ հեշտությամբ են տրվում բնավորության անկումներին։ Հաճախ առանց որևէ պատճառի տրամադրության անկում են ունենում և վերածվում ձանձրալի մարդու։ Բնավորության այս գիծը հաճախ է մարդկանց վանում Կարիճից։

Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի բնավորության վառ գիծն անկախությունն է։ Նրանց համար միևնույն է, թե ինչ են մտածում մյուսներն իրենց մասին։ Նրանք անկախ են, ինքնավստահ, ինչը բավարար է բարձունքներ գրավելու համար։ Աղեղնավորների բնավորության մութ կողմը զգացմունքայնության բացակայությունն է։ Աղեղնավորների արտաքին սառնությունը շատերին է վանում, բայց միայն ամենամտերիմները գիտեն, որ դա պարզապես դիմակ է։ Աղեղնավորի ներսում կրքերի իրական հրաբուխ է։

Այծեղջյուր։ Այծեղջյուրների բնավորության լուսավոր կողմն ամբիցիոզ լինելն ու հնարամտությունն են։ Բնավորության այս երկու գծերը հրաշալիորեն միախառնվում են և Այծեղջյուրին առանձնացնում մյուսներից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորության մութ կողմերից են կամակորությունն ու զիջողականության բացակայությունը։ Կամակորությունն ու շփման եղանակն Այծեղջյուրներին այնքան էլ հաճելի զրուցակից չեն դարձնում։

Ջրհոս։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուրախությամբ օգնում են բոլորին, ոչ մի ռեսուրս չեն խնայում, դեմ են կոնֆլիկտներին։ Միևնույն ժամանակ Ջրհոսները չափազանց կամակոր են և երբեք չեն լսում մյուսներին։ Միշտ վարվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում։

Ձկներ։ Բնավորության լուսավոր կողմը երևակայությունն է։ Միշտ բազմաթիվ մտքեր ունեն։ Ստեղծագործող մարդիկ են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորության մութ կողմն ավելորդ զգացմունքայնությունն է։ Նրանք ամեն ինչ սրտին չափազանց մոտ են ընդունում, սիրում են, երբ իրենց խղճում են։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular