ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լևոն Հայրապետյանին պատահական չեն ձերբակալել, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը իրեն համար ալիբի է ապահովել» (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի իրավապաշտպան և մտերիմ Հայկազ Մակարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց.«Ցավալի է, որ Լևոն Հայրապետյանին մեղադրում են նման ծանր խարդախությունների մեջ: ՄԻՊ և հիմնարար ազատություների 6 հոդվածը հստակ սահմանում է, որ կատարվում են անօրինական գործողություններ»:

Իրավապաշտպանը նշեց, որ աշխարհի բոլոր մարդիկ անհանգատանում են Լևոնի համար բացի մեր ԱԺ-ի ներկայացուցիչներից: «Մենք պատրաստվում ենք նստացույց անել: Եթե նրան դատապարտեն շատ բաժնետոմսեր կզրոյանան, որոնք կարևոր են մեր երկրի համար: Իշխանությունները պետք է այս հարցը քննեն և պահանջեն նրա ազատությունը: Հատկապես որ նա գտնվում է ծանր առողջական վիճակում»:

Մարգարյանի կարծիքով Լևոն Հայրապետյանին պատահական չեն ձերբակալել, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը իրեն համար ալիբի է ապահովվել` խոսելով Լևոնի մասին. «Ժողովրդի մեջ խոսակցություններ են պտտվում, որ սա պատվերով, սարքած գործ է: Ես պահանջում եմ, որ իշխանությունները, հատկապես վարչապետը թող իրենց խոսքերը վերանայեն: Որտե՞ղ է այդ իրավահավասարությունը, որտե՞ղ է չենք տեսնում»: Հայկազ Մակարյանը հայտնեց, որ Լևոն Հայրապետյանը Նժդեհի քրոջ թոռնիկն է, ով հսկայածավալ միլիոններ է դրել իր երկրի` Արցախ աշխարհի համար, իսկ ով պետք է պատասխան տա: Ինչու են նրան միայն նեղն ընկած վիճակում հիշում:

«Այլանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պետք է այս հարցը բարձրացնի ԱԺ-ում: «Ես մեղադրում եմ վարչապետին, որ խուլ ու համրի նման լռում է, ՄԻՊ-ին, որ ոչինչ չի անում բացարձակապես, համենայնդեպս ես որ տեղեկացված չեմ: Լևոն Հայրապետյանը Հայաստանի և Արցախի ծագող արևն է:

Պետք է միահամուռ ուժերով պայքարենք նրա ազատության համար»,- եզրափակեց իրավապաշտպանը: Հավելենք սակայն, որ Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ-ը աշխատանքներ է կատարել, մասնավորապես սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

«Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը:

Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս Ա. Թաթոյանը քննարկել է Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը», –ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular